Մինչ երեկ շատերս ուրախանում էինք մեր դարձի եկած եղբոր` Ուլֆ Էկմանի համար, ով հրաժարվել էր իր իսկ ստեղծած կրոնական ուղղությունից` «Կյանքի խոսքից», և վերադարձել Կաթոլիկ եկեղեցու գիրկը, ինչպես և ենթադրվում էր, խուճապը պատեց այս կառույցի հայաստանյան ներկայացուցիչներին. մեկ սկսեցին իմ նյութի տակ համոզել, որ էդպես չի ասել. ես նրանց ցուցանեցի տեսանյութը, մեկ սկսեցին ասել, որ սխալ եմ հասկացել, մեկ...: Եվ ահա` ինչ. այսօր ընթերցում եմ կառույցի հայաստանյան հովվի մեկնաբանությունն իր սեփական բլոգում: Իհարկե, դա առանց հումորի ընթերցել չես էլ կարող. մարդը չգիտի` էլ ոնց հակառակում համոզի իր «հոտին». ախր իրենց հիմնադրի հեռացումով ոտքով-գլխով կրակն են ընկնում, հասկանում, որ իրենց արածը իզուր է եղել:
«Ես հարգում եմ Ուլֆ Էկմանի որոշումը, բայց չեմ կիսում». հայտարարում է ինքը` Արթուր Սիմոնյանը: Ինչպիսի՜ պատմական հայտարարություն: Մի հարցնող լինի` էդ մարդու ստեղծած կրոնական ուղղությունը կիսո՞ւմ էիր, նոր որոշումը չե՞ս կիսում:
Սիմոնյանը Էկմանի որոշումը համարում է անձնական (էդ մարդը, որ նոր կրոնական շարժում էր ստեղծել, շարժումը չհամարեց անձնական, իսկ հիմա` որոշումը համարում է անձնականը մի կողմ, հայաստանյան ներկայացուցիչը շարունակում է` «Պարզապես այժմ, երբ ինքն այլևս վայր է դրել իր բոլոր առաջնորդական լիազորություններն ու պատասխանատվությունը «Կյանքի Խոսք»-ում, Աստծուց կանչ է զգում` իր կյանքի և ծառայության ընթացքը զարգացնելու նոր ուղղությամբ»: Նորից հարց է առաջանում` իսկ դուք ե՞րբ եք ստանալու այդ կանչը` Աստծո կանչը, մինչև ե՞րբ եք առանց այդ կանչի գոյատևելու:
Ամենածիծաղելին գալիս է հետո` Ուլֆ Էկմանի հիմնադրած հայաստանյան կառույցի ղեկավարը Էկմանի որոշումը սկում է մեկնաբանել նրա` թոշակի անցնելու հետ. լավ է չի ասում՝ ծերացել է ու չի հասկանում` ինչ է անում :): Էհ: Չեմ ցանկանում բոլոր կետերին անդրադառնալ հերթով. հասկանալի է, որ դրանք ուղղակի արդարացումներ են: Աղոթենք, որ մի օր Աստված մեր բոլոր եղբայրներին վերադարձնի Մայր եկեղեցի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել