Առավոտ լուսացավ, ու էլի այս այլանդակություն ու գարշանքի հետ ես ստիպված առերեսման գնում։ Կինոն սկսվում է, երբ մտնում ես որևէ լրատվական կայք ու աչքի պոզով փորձում քեզ ինչ-որ օգտակար բան գտնել, բայց ի՞նչ ես տեսնում, որ դու հայտնվել ես մի այլ մոլորակում, ու դա լրատվական չէ, այլ հայհոյանքների ու անեծքների շտեմարան։
Բոլորը գործում են փողշաղկապված և ջանասիրաբար իրականացնում են սևացնելու, փչացնելու, վարկաբեկելու, ջարդելու ու փշրելու ծրագիր։ Ու այս ամենը կատարվում է մի երկրում, որտեղ հազիվ երեք միլիոն մարդ է ապրում։
Առաջին հայացքից միգուցե կարող է նորմալ թվալ ու վտանգավոր ոչինչ զգացնել չտալ, սակայն այս ամենը իրականցվում է շատ կոնկրետ քայլերով ու կոդերով:
«Ես կեղտոտված եմ ու փչացած, և արյունոտ ձեռքերով հնարավորինս շատ մարդու կոտրելով, փչացնելով ու կեղտոտելով, գաղջ մթնոլորտ եմ ապահովում ու փորձում մեկ օրով ավելի երկարացնել բռնազավթած իշխանությունը», և այս պարզ հաշվարկն է իրականացնում «Բաղրամյանը»:
Հ․Գ․ Ով ինչ արեց ու ով ինչ է անում, դա ինձ բացարձակ չի հետաքրքում. Հայաստանի Հանրապետության քաղաքացու, այս երկրի ապագայի միակ լույսը սերժիկի հեռացումն է, ու ով այս թեմա շրջանցեց՝ փորձելով մանր-մունր կապիկություններով շեղել բոլորի ուշադրությունը, այդ լրավամիջոցը, այդ լրագրողը կոնկրետ ՀՀ պետականության դեմ դավաճանություն է գործում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել