Հայ մեծ երգիծաբան Հակոբ Պարոնյանը մեռավ հետին աղքատության մեջ: Նա «Խիկար» պարբերականի չվաճառված համարները, որ նրա միակ հարստությունն էին, թևի տակ դրած տնետուն էր գնում և առաջարկում կես գնով, որ կարողանա գոնե դեղ գնել....
Իսկ նույն ժամանակամիջոցում Հայաստանում եկեղեցիներ ու պալատներ էին կառուցվում....
Ստացվում է` «Ոչ միայն հացիվ»-ը միայն հայ մտավորականի համար է...
Այսօր էլ գրեթե ոչնչով իրականությունը չի տարբերվում նախկինից: Հայ մտավորականը հազիվ ապրուստի միջոց է հայթայթում, իսկ դրա ֆոնին տերտերները բենթլիով են շրջագայում, ձիթապտղի պլանտացիաներ ունեն, պաշտոնյաները պալատներ են կառուցում...
Խե՜ղճ հայ մտավորական, օրվա հացի խնդիր լուծելով, արժեքներ ստեղծիր, որ վաղը այդ տերտերի կամ պաշտոնյայի որդին մի տեղ սեղանին կենաց ասելիս անունդ տա ու հպարտորեն հայտարարի, թե հայ է...
Փողն ամենուր աստված է դարձել` պաշտոնյայի համար, սքեմավոր հոգևորականի համար... արժեհամակարգ չկա, կործանման շեմին ենք.... Նա, ով պետք է մտածի ազգի, պետության մասին` լոկ մեկ խնդիր ունի` կեղեքել, որքան կարող է....
Տխուր է.... այսօր փողոցով պետական համարներով մեքենա էր անցնում... բարձր միացրած թուրքական երաժշտությամբ.... տխուր է....
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել