Երևի արդեն երկու-երեք օր է, կամ մի փոքր ավելի, համացանցային հայ հասարակությունն ու հատկապես ֆեյսբուքահայ համայնքը, ստիպված է <<վայելելու>> <<Երևանն է խոսում>> հեռուստածրագրի հերթական թողարկումը` <<Ինչ է գլամուրը>> խորագրով: Անկեղծ ասած, գիտենալով Արտակի, նկատի ունեմ Արտակ Վարդանյանի, մասնագիտական պատրստվածությունը ինձ հետաքրքրեց արդեն վերանգիրն իսկ, ու դիտեցի այն: Ինձ թվում էր` առիթ կունենամ լավ հաղորդում դիտելու: Սակայն .... այն ինչ հասնում էր Արտակից կամ հաղորդման ստեղծագործական խմբից, արված էր լավագույնս, ուղղակի սարսափելի էին մասնակիցներից հատկապես հերոսուհիները ... այլ կերպ ասած` գլամուր հայ աղջկերքը. այստեղ ես դիտմամբ չեմ ասում աղջիկները, այլ հենց`աղջկերքը: Ու դեռ ոչինչ, որ այդ օրիորդները, օրիորդներ բառիս պաշտոնական իմաստով, եթե գիշերը հանդիպեին ինձ երևանյան փողոցներում միայնակ, հաստատ կհամարեի մանկությանս հեքիաթներից դուրս եկած <<կախարդ-պառավների>>, կամ վհուկների, -տարիքային մասով չեմ ասում-իրենց արտաքինի պատճառով, առավել սարսափելին ու <<կատաստրոֆիկ>>-ը նրանց ինտելեկտուալ մակարդակն էր կամ առհասարակ ինտելեկտի բացակայությունը. այլ կերպս ասած նրանց մոտ առկա էր կատաստրոֆիկ դատարկամտությունը` զուգորդված սահմանափակ մտածելակերպի հետ, որը չէր գերազանցում դժվար-ապրուստյան Գոռ-Էլեն տրամաբանությունը, անգրագիտությունը, ես գոնե հաղորդման ընթացքում հաշվել եմ մոտ քսան խոսքային սխալ ու ակամա մտածում եմ որպես օրգան`լեզվի առաջնային գործառույթը նրանց մոտ որպես <<բանական-մարդ>> կոչվածներ, որն է -չէրոտիկացնել ես անմեղ բաների մասին եմ խոսում-: Ու այս ամենի հետ մեկտեղ նրանց մոտ առկա էր սարսափելի մի ինքնավստահություն, մի մեծամտություն, անհասանելիության մի պատրանք ու գոռոզություն, ու ակամա ուզում էի այդ պահին զանգել հաղորդաշարին ու ասել` <<խնդրեմ հարցրեք` աղջիկ ջան էդ դատարկ գլխիդ վրա ես էդքան վստահ ու հպարտ, որ այս դեպքում միայն ծառայում է քեզ որպես վզի` անճաշակ ու ոչ գեղագիտական դեկորատիվ վերջավորություն>>: Սակայն արի ու տես, որ դրանք իրենք իրենց տվել էին մեր օրերում ամենաբաղձալի կոչումներից մեկը` գլամուր: Հերթական անգամ համոզվեցինք մի խոսքով, որ Հայաստանում գլամուր չկա կան միայն այդ բառը անհարկի շահարկողներ գռեհկացնողներ ու հայտնի մասնագիտության հետ աղերսողներ: Բայց ամեն ինչ իր կարգին ու ժամանակին, ոնց ասում են :
1992 թ.-ից այս ամսագիրը սկսեց լույս տեսնել աշխարհի 11 երկրում, իսկ 2005 թ.-ից այն ամբողջ աշխարհում ձեռք բերեց լայն տարածում: Այսպես «Glamour»բառը դարձավ միջազգային բառ և լսվեց աշխարհի բոլոր անկյուններում: Այն կարծես իր նախնական նշանակության համաձայն կախարդեց բոլորին: Այսօր արդեն Գլամուրը համարվում է հեդոնիզմի գեղագիտության վրա հիմնված ֆենոմեն, որը կապված է մասսայական սպառողականության, նորաձևության ու շոու-բիզնեսի մշակույթի հետ: Որպես աշխարհայացք այն բնութագրվում է արտաքին փայլով ու ճոխությամբ նաև` նրբաճաշակության ու ոճայնությամբ -իրական ոչ թե պսևդո` հայկական կամ հայաստանյան տարբերակով-: Այսինքն թե` այն երբեք չի կարելի կապել դատարկամիտ ու անբովանդակ ցուցամոլության հետ: Այսօրվա համար թերևս այսքանը: գոնե հասկացանք, թե եզրաբանական հողի վրա ինչ է Գլամուրը: Հաջորդիվ կանցնենք այս ֆենոմենի մյուս կոմպոնենտների բացատությանը` հույս ունենալով, որ մի բան կմտնի մեր հայաստանյան սոտի-գլամուրների` մեծավ մասամբ բավականին հաստ ու դատարկ գլուխները: