Մարդը կարող է խաբել բոլորին. ցուցադրելով իրեն բարի՝ լինել նախանձ և չկամեցող, ցուցադրելով համեստ` լինել փառասեր և տափուկ, ցուցադրելով ընտանիքին նվիրված` թաքուն սիրուհի պահել, ցուցադրելով ընկերությանը նվիրված` փոքրիկ շահի համար դավաճանել այն, ցուցադրելով աստվածապաշտ` տոկոսով գումար տալ, ցուցադրելով իրեն հայրենասեր` լռել հայրենիքի ամենածանր պահերին...
Այո՛, նա կարող է խաբել բոլորին, բայց ո՛չ ինքն իրեն:
Դուք գիտեք, որ դուք այդպիսին եք, երկերեսանի՛ մարդիկ: Եվ դա՛ է ձեր ամենադաժան պատիժը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=549487601830992&set=np.27529104.100003713196176&type=1&ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել