Emedia.am-ը գրում է.

Օրգանիկ օճառների պատրաստումը պահանջում է գիտական աշխատանք, սակայն արդեն պատրաստի օճառն այնպիսի տեսք ու բույր ունի, որ թվում է` արարված է բնության կողմից:

Այս գործընթացի «մեղավորը» Նելլի Ավետիսյանն է, ով իր արտադրանքի մեջ դնում է հոգի, մասնագիտական գիտելիքներ ու նվիրում. «Երբ բուն պրոցեսի մեջ եմ, իրականությունից ամբողջությամբ վերացած եմ, սակայն զարմանալին այն է, որ երբ ավարտում եմ հերթական օճառը և մի կողմ դնում, ստեղծված կապը իմ և նրա միջև մի ակնթարթում անհետանում է»:

Մասնագիտությամբ դեղագետ Նելլին երկար ժամանակ պրպտումների մեջ է եղել և իր առաջ նպատակ է ունեցել, որ նախքան օրգանիկ օճառների և մարմնի խնամքի միջոցների արտադրություն սկսելը պետք է հնարավորինս շատ գիտական և մշակութային բազա ունենա:

«Ես և ամուսինս գիտաշխատողներ էինք ու դժվար ժամանակներ շատ ենք ունեցել, իսկ այսօր իմ ստեղծած արտադրանքն ընկերուհիներս կեսկատակ-կեսլուրջ ասում են, որ կարծես իմ կյանքի պատմությունը կրեն: Այսօր ես մենակ չեմ իմ այս նախաձեռնության մեջ. ամուսնիս, ընտանիքիս անդամները, քույրս, նրանք բոլորը հավատում են իմ ուժերին և մեր ընդհանուր արտադրանքի ապագային»,- eMedia.am-ի հետ զրույցում անկեղծանում է սկսնակ գործարարուհին:

Նա կարծում է, որ բիզնեսում պետք է արդար լինել և առաջարկել շուկային որակյալը, միայն այդ դեպքում հնարավոր կլինի մեծացնել արտադրությունն ու  եկամուտներ ունենալ. «Հիմնականում ես նվիրում եմ, ուզում եմ մարդիկ հնարավորություն ունենան անվճար փորձելու, որովհետև գինը թույլ չի տալիս համարձակորեն փորձարկելու: Այս օճառներն ու քսուքներն ամբողջությամբ բնական հումքից են` ծաղիկներ, քարեր, մրգեր, բույսեր»:

«Վերդե» ապրանքանիշի օճառներն իրենց նշանակությամբ տարբեր են, նրանք հիմնականում մաքրում և բուժում են մաշկը: Տիկին Նելլին խոստովանում է, որ իր արտադրանքի ապագան Հայաստանի սահմաններից դուրս է պատկերացնում:

«Այս օճառները չեն կարող մատչելի լինել, քանի որ թանկ է հումքը: Իմ արտադրանքի համար ես ներկրում եմ սերտիֆիկացված յուղեր և այլ նյութեր: Առաջիկայում պատրաստվում եմ հանդես գալ Մոսկվայում կայանալիք ցուցահանդես-վաճառքին, հետո ամեն ինչ անելու եմ նոր շուկաներում ներկայացված լինելու համար»,- տեղեկացնում է մեր զրուցակիցը:

Փոքրիկ սենյակում, որտեղ ստեղծվում են հոտավետ և առողջարար օճառներ ու մարմնի խնամքի միջոցներ, մեծ էներգիա կա. տիկին Ավետիսյանը սիրով ներկայացրեց ամենաառաջին օճառը և պատմեց այն դժվար ուղու մասին, որով անցել է մինչև արտադրանքը շուկայական տեսքի է բերել, հատուկ խնամքով են ընտրված ոչ միայն գունային համադրություններն ու երանգերն, այլև յուրօրինակ փաթեթավորումը:

«Այս բիզնեսում ես մեծ միջոցներ չեմ ներդրել, գուցե ներդնելու դեպքում հիմա շատ ավելի մեծ հաջողությունների հասած լինեի, ամեն դեպքում չեմ շտապում, ամեն ինչ անում եմ հնարավորություններիս շրջանակում: Անգամ հատուկ միջոցներ չեմ ունենում փաթեթավորման համար, ձեռքիս տակ եղած միջոցներով փորձում եմ գեղեցիկ և հետաքրքրական փաթեթավորում ապահովել»,- ժպտալով անկեղծանում է Նելլին:

Օրգանիկ օճառների արտադրությունը հայաստանյան գործարարության համար նորույթ է։ Եկամտաբերության մասին դեռ վաղ է խոսել, քանի որ օգտագործվող հումքի զգալի մասը ներկրվում է դրսից և բավականին թանկ գներով...

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել