1. Հողագնդի ամենաքաղցր բույսը Պարագվայում աճող Եուպատորիում ուեբա ուդիանում բույսն է, որի հյութը շաքարից քաղցր է 300 անգամ: Հյութի ընդամենը մեկ կաթիլը շատ քաղցր է դարձնում մեկ բաժակ թեյը կամ սուրճը:
2. Երկրագնդի ամենախոշոր պտուղները համարվում են սեյշելյան արմավենու պտուղները: Արմավենու պտուղները ունեն 70-80 սմ երկարություն: Սեյշելյան արմավենու ընկույզները հասունանում են 10 տարում և կշռում են 20-25 կգ:
3. Բարենցի ծովի Կիլդինե կղզու վրա է գտնվում Մոգիլնոյե հինգ հարկանի լիճը: Այն ունի ջրի հինգ շերտ: Ներքին շերտը հագեցած է ծծմբաջրածինով: Այստեղ բացի բակտերիաներից, որոնք ապրում են առանց թթվածնի, այլ բնակիչներ չկան: Երկրորդ շերտի ջուրը ներկված է բալի գույնով: Դա բակտերիաներից է, որ կլանում են առաջին շերտից բարձրացող ծծմբաջրածինը: Երրորդ հարկում ջուրը թափանցիկ է: Այստեղ ապրում են ակտինիաներ, ջրիմուռներ, ծովային աստղակերպեր, պերկես ձողաձուկ: Երրորդ շերտի գերիները չեն կարող իջնել ներքև, այնտեղ նրանց մահ է սպառնում ծծմբաջրածինի պատճառով, իսկ վերևում` չորրորդ շերտում, շոռ է, դարձյալ վնասակար նրանց համար: Այնտեղ ապրում են մեդուզաներ, քաղցրահամ ջրերի մի քանի տեսակ ձկներ: Հինգերորդ շերտը քաղցրահամ ջրերում ապրող կենդանիների թագավորությունն է:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vantanesyan/posts/640367856018970
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել