
Մենք քայլում ենք անհայտ ուղղությամբ, ճամփորդներ ենք մենք ժամանակի մեջ կորած։
Տեղում գամված լեռների կողքով ճանապարհն անշարժ է, դաշտերի կողքով վազում է արագ։
Անցնում եմ կողքով ակումբի «Դար», խմում են մարդիկ սառը գազավորված ավազ՝ երկհարկանի ապակե բաժակների մեջ լցված։ Հենց վերջանում է, պտտում են ֆռթացնելու համար փրփուրը վերին մակերեսին կապած։
Ճամպրուկս բացվում է, ընկնում է նրանից մի քանի սլաք։ Սլաքների ծայրին յոթն անց է տաս։ Ավելացնում եմ արագությունը մեքենայիս, նայում հայելու մեջ եւ քշում եմ ետ-առաջ, մնում եմ նույն տեղում՝ ներկայի ճահճի մեջ խրված։
***
Եթե դու լինեիր նետ, ես կկլորանայի, կդառնայի նշանակետ, սպասումով, թե երբ կմխրճվես մեջս հասցնելու համար անվրեպ տասանոց հարված։ Բայց դու աղեղ ես եւ նույնիսկ չես ցանկանում տեղավորվել ձեռքիս մեջ քեզ այդքան սիրով բռնած։
***
Պատճառների շուղերի մեջ հետեւանքների թելն անց կացրած գործում եմ պատճառահետեւանքային կապ՝ անօրինական, նրանից ծնվում է զավակս՝ խելքից դուրս արարք։