Araratnews.am-ը գրում է.
Չինաստանի իշխանություններն ակնկալում են մեկ շաբաթ առաջ անհետ կորած Boeing 777-200 ինքնաթիռի վերաբերյալ լիարժեք տեղեկություն ստանալ Մալայզիայից։ Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Ցին Հանը։
«Պեկինին մանրամասն և ստույգ տեղեկություն է պետք։ Մալայզիա է մեկնել մեր փորձագետների խումբը, որը կօգնի կատարվածի հետաքննչական աշխատանքներին», – Ցին Հանի խոսքերն է փոխանցում The Guardian-ը։
Հիշեցնենք, որ Մալայզիան այսօր դադարեցրել է իր տարածքում որոնողական գործողությունները և դիմել է այլ պետություններին՝ օգնության համար։ Բանն այն է, որ ներկայումս ակտիվ քննարկվում է ինքնաթիռի առևանգման վարկածը, քանի որ պարզվել է, որ ինքնաթիռը կտրուկ շեղվել է նախանշված ճանապարհից։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել