Աղտոտվածության պատճառով Երևանում ագռավները շատացել են, իսկ ճնճղուկները` նվազելPanorama.am-ը գրում է.

Հայաստանում վերջին տարիներին թռչունների բնադրման գործընթացն ավելի շուտ է սկսվում։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի թռչունների պահպանման ﬕության փոխտնօրեն Լյուբա Բալյանը։

Նրա խոսքերով` հատկապես Սևանա լիճի մակարդակի էական բարձրացումը թռչունների բնադրող ֆաունայի համար բարենպաստ պայմաններ է ստեղծել, քանի որ ջրի մակարդակի բարձրացմամբ` ավելացել են եղեգնուտի մացառներն ու ճահճային տարածքները, որտեղ էլ թռչունները բնադրում են։ Արդյունքում, ըստ Լ.Բալյանի, այսօր Սևանում ավելացել են ոչ միայն բնադրող թռչունները, այլև մեծ ձկնկուլները: 

«Ձկնկուլին, որը 30 տարի առաջ է բնադրել լճում, այսօր կրկին կարելի է տեսնել։ Երկու տարի առաջ դիտարկումների արդյունքում` տեսանք առաջին զույգին»,- ասաց Լյուբա Բալյանը։

Այդուհանդերձ, ըստ նրա, Հայաստանում մարդու գործունեության հետևանքով նվազել են մի շարք թռչնատեսակներ: Թռչնատեսակների նվազման պատճառները բազմաթիվ են` ապօրինի որս, հանքաարդյունաբերություն, կլիմայական փոփոխություններ։

«Թռչնատեսակներին ամենամեծ վնասը պատճառում է հանքարդյունաբերությունը, որը ոչ միայն ֆիզիկապես է բնաջնջում թռչունների միջավայրը, այլև կարող է արձագանք գտնել նաև հետագայում, քանի որ հանքարդյունաբերությունը խախտում է ամբողջ տարածքի էկոհամակարգը»,- նշեց Լ. Բալյանը` հավելելով, որ օրինակ` Հայաստանում գիշատիչ թռչունները վերացման եզրին են: Հիմնական պառճառներից մեկը, ըստ նրա, ապօրինի որսն է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել