Իմ խորին համոզմամբ, մարդ կարող է իր ապրած յուրաքանչյուր օրը դարձնել գեղեցիկ ու ինքնատիպ և ամենակարևորը` առանց ավելորդ լարվածության ու սթրեսի: Պարզապես, այս ամենի համար պետք է կարողանալ մի քանի պարզունակ ներհոգեբանական տաբուներ, գուցե թե, կարծրատիպեր հաղթահարել.
1. Փոքր հաջողություններով գոհանալ. վստահ կարելի է ասել, որ օրվա ընթացքում նման պահեր հաճախ են լինում, բայց մենք դրանց վրա ուշադրություն չենք դարձնում, քանի որ այդ հաջողություններն ուղղակի համադրելի չեն մեր մեծ իղձերին և հավակնություններին:
2. Ավելի հաճախ շփվել այն մարդկանց հետ, ովքեր մշտապես դրական հույզեր են սփռում շրջապատին. ցավոք, մենք օրվա ընթացքում նման մարդկանց հետ շատ քիչ ենք շփվում՝ համարելով, որ նրանք ի վիճակի չեն մեր խնդիրներին ու «դարդուցավին» նեցուկ լինել:
3. Զգալիորեն սահմանափակել լրահոսին հետևելը. նույնիսկ անզեն աչքով կարելի է նկատել, որ լրահոսում, որպես կանոն, էապես գերակշռում են բացասական շեշտադրումներով տեղեկությունները, որոնց ազդեցության տակ մեր աչքի առաջ «սևանում» է ամեն ինչ:
4. Իրականացնել նպատակադրված քայլեր, որոնք այդպես էլ չեն կատարվում «ժամանակի բացակայության պատճառով»:
Հնարավոր է, որ վերը նշվածը հակասթրեսային միջոցառումների ամբողջական համալիրը չէ, սակայն նույնիսկ դրանց հետևելը էապես կփոխեն մեր պատկերացումները կյանքի և ապրելակերպի նկատմամբ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gerasimbarseghyan/posts/298903140263689?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել