Tert.am-ը գրում է.

Քաղաքագետ Լևոն Շիրինյանի գնահատմամբ՝ Հայաստանում խորհրդարանական ոչ իշխանական 4 ուժերը՝ «հրաշալի քառյակը», լավ գործընթաց են սկսել։ Ըստ նրա՝ թե այդ քառյակն ում հրաժարականն է պահանջում, կարևոր չէ, կարևորն այն է, որ գործընթաց կա։

«Իշխանության կողմից այս «հրաշալի քառյակի» նկատմամբ համակրանք կա»,- հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց Լևոն Շիրինյանը։

«Ես ողջունում եմ ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովի այն տեսակետը, թե պետականության կայացման գործընթացում մի բևեռը կա՝ ի դեմս Հանրապետականի, պետք է երկրորդ բևեռը։ Սա համարում եմ բնական գործընթաց, եթե սա կայանա, և եթե իշխանությունների ասածն էլ իրական է, ոչ թե բլեֆ կամ ֆլիրտ, ուրեմն լավ կլինի,- ասաց Լևոն Շիրինյանը՝ շարունակելով,-պետք է ողջունել, որ պարոն Շարմազանովն իր հայտարարության պարտավորության տակ մնա՝ ասել ես, պետք է անես»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել