Հոգեբանները կարծում են, որ արական և իգական սեռերի ներկայացուցիչների վարքագծի տարբերությունը երթևեկության ժամանակ, որքան էլ տարօրինակ է, բացատրվում է կնոջ և տղամարդու կենսաբանական տարբերությամբ:
Տղաներին մանուկ հասակից սովորաբար ընդունված է դաստիարակել ավելի ինքնավստահ, ակտիվ ու նպատակասլաց: Աղջիկներին դաստիարակում են ավելի լսող և հնազանդ: Նրանք պակաս վստահ են, զգույշ, անհանգիստ շրջապատող աշխարհի նկատմամբ:
Աղջիկները ավելի շուտ նախընտրում են խուսափել դժվարությունից, քան թե ռիսկի դիմել: Հաճախ տղայի ցածր առաջադիմությունը բացատրում են ջանասիրության, ոչ թե ընդունակությունների պակասով: Աղջկա նույն արդյունքների դեպքում բացատրում են իրական հնարավորությունների ցածր մակարդակով: Վաղ տարիքում կնոջ և տղամարդու անձի ձևավորման միտումները վառ արտահայտվում են նաև չափահասության ժամանակ:
Սկզբում ներկայացնենք տղաների և աղջիկների վարքը ծայրահեղ իրավիճակներում: Այդ դեպքում կանայք սովորաբար ավելի զգույշ են: Նրանք միշտ ավելի շատ են հետևում կանոններին, որպեսզի նվազագույնի հասցնեն ռիսկը: Տղամարդիկ ավելի հակված են պատասխանատվությունը վերցնել իրենց վրա և վստահել իրենց տեխնիկային, քան թե ընդունված օրենքներին ու կանոններին:
Վտանգավոր իրավիճակներում կանայք հակված են տրվել հույզերին: Տղամարդիկ ավելի շուտ ապավինում են գիտակցությանը, ողջախոհությանն ու տրամաբանությանը: Հակառակ սեռերի վարքի այսպիսի տարբերությունը դրսևորվում է տրանսպորտային միջոցի անվտանգ շահագործման ոլորտում:
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ կանանց կողմից ճանապարհներին վթարները ավելի քիչ են, քան տղամարդկանց: Բայց այս վիճակը տևում է մինչև այն պահը, երբ կին-վարորդի գործողությունները տեղի են ունենում ստանդարտ իրավիճակներում:
Իսկ ծայրահեղ իրավիճակներում ղեկի մոտ կնոջ անվտանգությունն ու հուսալիությունը՝ ի տարբերություն տղամարդու, կտրուկ ընկնում է: Այս ամենը պայմանավորված է ճանապարհի վրա սթրեսային և անսովոր իրավիճակներում կանանց արագ հոգնածությամբ: Բացասական իրավիճակներում կնոջ զգայունակությունը ոչ ադեկվատ գործողությունների և վթարային իրավիճակների ստեղծման բացահայտ նախապայման է, ինչն էլ նվազեցնում է նաև իր և մեքենայի անվտանգությունը: Տղաների վրա այսպիսի պատճառները չեն ազդում, և որպես հետևանք տղամարդը վստահ է իր վարելու հուսալիության և անվտանգության մեջ: Չնայած այսօր արդեն ստեղծվել են անվտանգության այնպիսի միջոցներ, որոնք տեղադրվում են նոր մեքենաների վրա և նվազագույնի հասցնում վթարային իրավիճակները` անկախ այն բանից` կին է, թե տղամարդ վարորդը, սկսնակ է, թե փորձառու: Այսպես, օրինակ, դուք գիտեք, որ BMW-ի եւ Mercedes-ի թանկ մոդելների վրա տեղադրված են ավտոմատ կայանելու սարքավորումներ և վարորդին մնում է միայն օգնել մեքենային և կատարել հրահանգները ու սեղմել պարզապես գազի ոտնակը կամ արգելակները: Հակառակ սեռերի անվտանգ և հուսալի վարելու պատկերը մոտավորապես այսպիսին է: Ճանապարհային երթևեկության կանոններին հետևելու կանանց հակված լինելը նպաստում է այն բանին, որ նրանք ավելի քիչ են վթարային իրավիճակներ ստեղծում: Տղամարդիկ էլ տիրապետում են երթևեկության՝ ստեղծված ծայրահեղ իրավիճակներից առանց վթարների ու անվտանգ դուրս գալու եղանակներին: Տղամարդկանց և կանանց հոգեբանության հենց այս հատկանիշներն են արտահայտվում նրանց իսկ կողմից ստեղծված վթարային իրավիճակներում:
Եթե կանայք վթարային իրավիճակներում տառապում են իրենց ավելորդ զգուշության և անվճռականության պատճառով, ապա տղամարդիկ աղետի մեջ են ընկնում իրենց ընդունակությունների գերագնահատումից և, իհարկե, ավելորդ ինքնավստահությունից:
Չափազանց մեծ վախից հաճախ կանայք արգելակում են այնտեղ, որտեղ անհրաժեշտ է մեծացնել արագությունը ու անխուսափելի է դառնում վթարը: Կանայք տղամարդկանցից ավելի քիչ են խոստովանում վարելու իրենց սխալների մասին: Դա են փաստում հոգեբանները: Այստեղ ի հայտ է գալիս կանացի համառությունը և տվյալ իրավիճակում սեփական տեսակետի ճիշտ լինելը: Տղամարդիկ նախընտրում են նպատակին հասնելու ճանապարհին ընդունել սեփական գործողությունների սխալները: