1in.am-ը գրում է.

Թուրքական կառավարության՝ աշխարհում խոշորագույն քրիստոնեական Այա Սոֆիա (Սուրբ Սոֆիա) տաճարը կրկին մզկիթի վերածելու ցանկացած փորձ կունենա ամենավտանգավոր հետևանքները և Թուրքիային կկանգնեցնի լուրջ մարտահրավերի առջև ողջ քրիստոնեական աշխարհում: Այս մասին հայտարարել է Հունաստանի մշակույթի նախարար Փանոս Պանայտոպուլոսը՝ գրում է ITAR-TASS-ը: 

«Դա անընդունելի է: Համաշխարհային քաղաքակրթությանը պատկանող հուշարձանները պետք է հասանելի լինեն բացառապես բոլորին՝ անկախ կրոնական պատկանելությունից:

Քրիստոնեական տաճարը մզկիթի վերածելը ոչ միայն Հունաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների հարց է, այլև վիրավորանք պատմությանը, համայն քրիստոնեությանը: Դա զգալիորեն կազդի նաև աշխարհում քրիստոնեության և իսլամի միջև փոխհարաբերությունների, նրանց հարաբերական խաղաղ գոյակցության վրա»,- հայտարարել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել