Panorama.am-ը գրում է.
Հայաստանի գլխավոր մարքսիստ Դավիթ Հակոբյանը սրտի կաթված չի ստացել: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց նրա կինը` բավական բարկացած հերքելով լրատվամիջոցների տարածած տեղեկությունը Հակոբյանի` սրտի կաթված ստանալու մասին:
«Ես էլ ոչ մի լրատվամիջոցի չեմ հավատում, էս ինչ բան էր. ամբողջը հայտարարում են, թե սրտի կաթված է ստացել: Նման բան չկա, նրա մոտ ուղղակի եղել է ստենոկարդիայի պրիստուպ և կատարվել է ստենտավորում: Դա կաթվածի հետ ոչ մի կապ չունի, այլ ուղղակի անոթների սպազմ է եղել», -փոխանցեց Մարքսիստական կուսակցության նախագահի կինը, ով ասաց, որ մասնագիտությամբ բժիշկ է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.panorama.am/am/society/2014/03/15/d-hkobyan/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



