Վայ դու թերթ էլ ես կարդում..
-Հա:
-Բայց ի՞նչ իմաստ կա թերթ գնելու մեջ, եթե ձեռքիդ տակ iPad է, ամեն վարկյան կարող ես բացել ու օնլայն հետևել թարմ նյութերի..
-Թերթը ավելի ստույգ ա, գիտես, ես դատարկախոսության սիրահար չեմ …
Բերանս ջուր առած մտածեցի «Իսկ ես թերթ կարդու՞մ եմ»…Ո՛չ, ես միշտ բավարարվել եմ facebook-ի notification-ներով, բայց պետք է ընդունեմ որ անիմաստ, կրկնվող և ասեղից ոզնի դարձած նորություններն են գերիշխում սոց. և այլ ինֆո-կայքերում...Մարդիկ դարձել են էլ ավելի քննադատող, ագրեսիվ և զազրախոս:
Ամեն օր մի նոր նյութ ես կարդում, ու մեջտեղում նոր ցինիկ բլոգերների ու հին քննադատող բլոգերների բախումներ...ինչ-որ տարօրինակ Antivirus-ային վիդեոներ, որտեղ հեղինակը հայ հասարակությանն է «քլնգում», ընթերցողն էլ հեղինակին իր բազմաչարչար «քոմենթներով», չգիտես էլ պարապության արդյունք է, թե՞ ցինիկությունը արտահայտելու նոր ձև:
Այո՛, խոսքը այս ամսվա հիթ դարձած YouTube-յան արկածների մասին է, որտեղ ավելի մեծ աղմուկ բարձրաձավ Disgusting Girls վիդեոյից հետո, երբ կասկածի տակ ընկավ հայ աղջիկների IQ և սկսեց ինտերնետային պատերազմը`
Parap mardkanc hamara uxxaki... Dra hamar el inch ases asum en, menak te ushadrutyun graven, vor iranc videon nayen
կան նաև համաձայնվողներ`
hamadzayn em lriv!
Իսկ թե ու՞մ կողմից եմ ես, այդ պատասխանը ես էլ չունեմ, չգիտեմ էլ ցինիկ "վիդեոների" պարսավանքով զբաղվեմ, թե՞ հայ երիտասարդության մեծ մասի վիճակը նկարագրող՝ տիպիկ «քլնգումները» գովաբանեմ:
Ամեն դեպքում քննադատելն էլ չափ և սահման պետք է ունենա, առողջ քննադատություն, ահա թե ինչ է պետք մեզ:
Բայց առողջ քննադատություն ասելով չպետք է հասկանանք Վահրամ Սահակյանի նման կնոջ դեմը նստելով ականջները փակ լկտիաբարո խոսքերով արտահայտվելը,
այո՛, լինենք զարգացած բայց չմոռանանք սահմանազանցման տեսության մասին, հակառակ դեպքում մեր երկրում մթության մեջ անակնկալի գալը անխուսաբելի կլինի, ինչպես որ եղավ
Այդ նորությունն էլ շատ շուտ տարածվեց՝ «Վահրամ Սահակյանը կրկին պնդում է, որ իրեն ծեծել են», իսկ թե ինչու են ծեծել պատասխանը կարող եք ստանալ նրա տեսանյութերը դիտելով
Հիմա շատերը կասեն «Բա լռե՞նք », կասեմ ո՛չ, խոսեք բայց մի մոռացեք, որ ամեն սուր և թոք ծակող բառ, որ կասեք կարող է օգտագործվել ձեր իսկ դեմ: Դե ինչ... կարդացեք, գրեք և առողջ դատեք, իսկ ես գնամ թերթ գնելու :)
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: