Վայրկյան անգամ չեմ կասկածել, որ այս տարի մենք համաեվրոպական խրախճանքին կգրանցենք որակական մեծ առաջընթաց: Չեմ ցանկանում ժամանակից առաջ անցնել և ինչ-որ բաներ կանխատեսել՝ չնայած, որ առավել քան վստահ եմ, որ այս տարի Հայաստանը իր անմոռանալի հետքն է թողնելու Եվրատեսիլի պատմության մեջ: Համենայն դեպս, անժխտելի փաստ է, որ աշխարհի տարբեր ծայրերում այս երգի տակ սիրահարվելու են, սեր խոստովանեն միմյանց, տխրեն, ուրախանան, արտասվեն... Սա երգ չէ, սա մի ամբողջ հոգեվիճակ է, որը, հիրավի, կարծես անավարտ է... իսկ մի՞թե սերը հավերժական չէ՞... և հենց այդ անավարտության զգացումն է, որ ստիպում է նորից ու նորից լսել...
Չեմ կարծում, թե Արամն ունի մեր գովեստի խոսքերի կարիքը՝ չնայած, որ անժխտելի է, որ այս աշխատանքը միայն ու միայն գովեստի է արժանի: Ինչևիցե, մենք այսօր ականատես ենք լինում մի նոր որակի, նոր ՝ համաշխարհային ասպարեզում ասելիք ունեցող կատարողի ծնունդի, ով գնում է ոչ թե հաղթելու, ոչ թե ինչ-որ բաներ ապացուցելու, նա գնում է երգելու, գնում է ապրելու այն, ինչը յուրաքանչյուրս ենք զգում այս երեքրոպեանոց պատմության ընթացքում...
Արամ ջա՛ն, դու իրոք ՄԵՆԱԿ ՉԵՍ, մենք քեզ հետ ենք... ու ոչ թե նրա համար, որ քեզանից հաղթանակ ենք ակնկալում (վերջին հաշվով ինձ որ մեկ է, թե որ տեղում դու կլինես էդ մրցույթում): Մենք քեզ հետ ենք, քանի որ քո մեջ ենք տեսնում էն կատարողին, ով ցրելու է էս համատարած ռաբիսությունն ու անճաշակությունը...
ՀԳ. Ես քո հայկական Ջեքսոն ցավը տանեմ (ի դեպ, էս Ջեքսոնի պահը իմ գերմանացի ընկերն ասեց :)