1in.am-ը գրում է.

Հետազոտությունները ցույց են տվել, որ դրական տրամադրված մարդիկ ավելի լավ են լուծում տեխնիկական խնդիրները և ավելի արդյունավետ աշխատակիցներ են, քան իրենց վատատես գործընկերները: Գիտնականները նաև տեսություն են առաջ քաշել այն մասին, որ երջանկությունը կարելի է տարածել համացանցի` սոցկայքերում դրված ստատուսների միջոցով:

Գիտնականները պնդում են, որ երջանիկ մարդիկ ավելի խելացի են և ավելի արյունավետ են աշխատում:

Այսպես, Google ընկերության գրասենյակներում կարելի է խաղասեղաններ տեսել: Աշխատակիցները զվարճանում են աշխատավայրում, երջանկ դառնում և նրանց աշխատունակությունը մեծանում է: Գիտնականները հայտարարում են, որ ընկերության հաջողություններն իրենց ամենևին էլ չեն զարմացնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել