Ուրալ-Թերեք՝ 2:1. Մանուչարյանը 4 րոպեում դուբլ է ձևակերպել (Տեսանյութ)Armsport.am-ը գրում է.

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրում «Ուրալը» սեփական խաղադաշտում կարողացել է 2:1 հաշվով առավելության հասնել «Թերեքի» նկատմամբ:

Տանտերերի կազմում դուբլի հեղինակ է դարձել Էդգար Մանուչարյանը, ով փոխարինման է դուրս եկել հանդիպման 78-րդ րոպեին: Մանուչարյանը աչքի է ընկել 88 ու 90+3 րոպեներին:

Այս հաղթանակի շնորհիվ «Ուրալը» վաստակեց 18 միավոր ու հավասարվեց 12-րդ տեղում ընթացող «Վոլգային»:

«Ուրալ»-«Թերեք»՝ 2:1
Գոլերը. Մանուչարյան 88, 90+3 – Մոուրիսիո 90

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել