1in.am-ը գրում է.

Rotten Tomatoes կայքը կազմել է մոտակա ամիսների ամենասպասված ֆիլմերի վարկանիշային աղյուսակը: 

Առաջին հորիզոնականում հայտնվել է «Իքս մարդիկ. Անցած ապագայի օրերը» (X-Men: Days of Future Past) ֆիլմը, որը 2011թ. «Իքս մարդիկ. առաջին դաս» ֆիլմի շարունակությունն է: 

Նոր ֆիլմի բեմադրմամբ զաբղվել է Բրայան Սինգերը: Ֆիլմում նկարահանվել են Մայքլ Ֆասբենդերը, Ջեյմս Մակևոյը, Հյու Ջեքմանը, Ջենիֆեր Լոուրենսը, Իեն Մակ-Կելլենը, Պատրիկ Ստյուարտը, Էլեն Փեյջն ու Հոլի Բերին:

Ֆիլմը էկրան դուրս կգա 2014թ. մայիսին: 

Վարկանիշը կազմելիս հաշվի է առնվել օգտատերերի ձայերի թիվը, որոնք հայտարարել են, որ ցանկանում են դիտել տվյալ ֆիլմը: Մասնավորապես, «Անցած ապագայի օրերը» ֆիլմի էջում իրենց ձայնն է թողել 111 հազար օգտատեր, որոնք հայտարարել են, թե ցանկանում են դիտել ֆիլմը: Իսկ ահա «Տրանսֆորմերներ. Կործանիչների դարը» ֆիլմի համար իրենց ձայնն է տվել մոտ 104 հազար մարդ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել