Ահազանգ Բժշկական համալսարանից. մոտ 93 ուսանող դուրս մնալու խնդրի առաջ է կանգնածPanorama.am-ը գրում է.

Panorama.am-ը բժշկական համալսարանի ուսանողներից ահազանգ է ստացել, որ իրենք 3-րդ լուծարքի հնարավորությունից զրկվել են, քանի որ ԿԳ նախարարի հրամանով այն չի տարածվել այս բուհի վրա:

Հիմա համալսարանից դուրս մնալու խնդրի առաջ է կանգնած մոտ 93 ուսանող: Նրանք ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ ուսվարձն այս կիսամյակի համար արդեն վճարել են, եթե դուրս մնան, կորցնում են այդ գումարը և հաջորդ տարի վերականգնվելու դեպքում նորից պետք է վճարեն:

Ուսանողները նաև նշում են, որ նախորդ տարիներում իրենց տրամադրվել են 3-րդ, անգամ 4-րդ մարման հնարավորություններ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել