Tert.am-ը գրում է.

Ռուսաստանի Դաշնության մոտ 90 մշակույթի գործիչներ, իրավապաշտպաններ ու քաղաքագետներ բաց նամակ են ստորագրել՝ «Ընդդեմ պատերազմի, Ռուսաստանի ինքնամեկուսացման, ամբողջատիրության վերականգնման» խորագրով մտավորականության կոնգրես անցկացնելու վերաբերյալ։

Բաց նամակը հրապարակվել է երեկ՝ «Новая газета»-ում։

Հրապարակման պահին այն ստորագրել էր 90 մարդ. մասնավորապես գրողներ և բանաստեղծներ Դմիտրի Բիկովը, Վիկտոր Երոֆեևը, Լյուդմիլա Ուլիցկայան, Վլադիմիր Վոյնովիչը, Սերգեյ Գանդլևսկին, Ալքեսանդր Իլիչևսկին, Անդրեյ Բիտովը, Իգոր Իրտենևը, Վիկտոր Շենդերովիչը, Օլգա Իլնիցկայան, դերասաններ Միխայիլ Եֆրեմովը, Լիա Ախեջակովան, Ալեքսեյ Դևոտչենկոն, Լև Պրիգունովը, ռեժիսորներ Էլդար Ռյազանովը, Անդրեյ Սմիրնովը, Պավել Բարդինը, Վլադիմիր Միրզոևը, Վալերի Խարչենկոն, Վալերի Լոնսկոյը, երաժիշտ Անդրեյ Մակարևիչը և այլք։

«Մտավորականության տեսակետը չի համընկնում այն քաղաքականության հետ, որը վարում են իշխանությունները ստեղծված իրավիճակում, և այդ տեսակետը պետք է հստակ արտահայտվի։ Դրա համար անհրաժեշտ է արդեն առաջիկա օրերին ռուսական մտավորականության կոնգրես անցկացնել։ Այնտեղ մենք կքննարկենք իրադրությունն ու կարտահայտենք մեր տեսակետն ու կփորձենք ելք գտնել իրավիճակից»,- գրել են նամակի հեղինակները։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել