Ողջունելի է, երբ աշխատանքային մեծ փորձ ունեցող մենեջերը տեղափոխովում է աշխատելու Լեռնային Ղարաբաղում: Այսօր արդեն երեք բարձրաստիճան պաշտոնյաներ՝ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը և Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը Երևանից տեղափոխվել են Արցախ:
Այս կադրերն իրենց փորձն ու գիտելիքները կներդնեն Արցախի զարգացման գործին:
Չկարևորելով Հարություն Քուշկյանի՝ Արցախ տեղափոխվելու դրդապատճառները, այնուամենայնիվ, ողջունում եմ, որ Քուշկյանի նման մենեջերը նախընտրեց ոչ թե ոմանց նման Մոսկվայում կամ այլ երկրներում աշխատել, այլ գնալ և ծառայել Արցախին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



