Մաքսային միությանը անդամակցելուց հետո` Հայաստանը պիտի իր լեքսիկոնից ընդհանրապես հանի «անկախություն» բառը: Այո, օրինակարգ իշխանությունների պարագայում կարող ա և միությանը միանալու թեման առհասարակ չլիներ էլ, բայց եթե Մաքսային միությանը անդամակցելու համար պիտի նման գին վճարվեր (օրինակ` գազային տխրահռչակ պայմանագիրը), ապա նույնիսկ օրինակարգ իշխանությունների պարագայում այդ միությունից դրական ակնկալիքներ չեն կարող լինել:
Ռազմական ու տնտեսական նման պայմանագրերի պարագայում խոսել քաղաքական անկախության մասին, դա նվազագույնը ծաղրանք ա «անկախություն» կոչվածի հանդեպ: Իսկ եթե դրան ավելացնենք նաև միության տարածքում որպես հիմնական լեզու ռուսերենի ընդունումը, ապա պատկերը ավելի ակներև ա դառնում:
Անխակությունը նույնպես հղիության պես բան ա. կամ անկախ ես, կամ անկախ չես: Իրականում «կիսանկախություն» գոյություն չունի: «Կիսանկախ» որակավորմամբ ընդամենը քող ա նետվում կախվածության աստիճանի վրա:
«Անկախություն» ասվածի արժեզրկումը առաջին հերթին պիտի «մտահոգի» նրանց, ովքեր օր ու գիշեր պնդում են, թե Հայաստանը, այնուամենայնիվ, պիտի ինչ-որ գերտերության թևի տակ մեծանա: Ո՞ւմ եք ձեռ առնում: Միանգամից որպես մարզ ընգրկվեք ինչ-որ «գերտերության» մեջ ու նրա ձեռքի տակ երջանիկ ապրեք: Բայց մի պայմանով` չեք արտագաղթելու:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/harut.uloyan/posts/10202889772392566?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել