Ոչ բոլոր փորձառությունները կարող ենք համարել մտավորական փորձառություն: Մտավորական փորձառության մեջ ինձ համար շատ կարևոր է ապրածդ մտածումի վերածելը: Հիմա հատկապես սոցիալական ցանցերում շատ հաճախ եմ հանդիպում, երբ մարդիկ գրում են, որ իրենք այսպիսի կամ այնպիսի միտք ունեցան, սակայն իրականում դրանք դժվար է համարել միտք: Քերականական առումով, այո, դրանք նախադասություններ են, հետևաբար այդ առումով կարող են սահմանվել որպես միտք: Սակայն դրանք մտքեր չեն: Միտքը մի բան է, որն աշխատում է ռեֆլեքսիայով: Հիմա ես ասում եմ, որ դրանք մտքեր չեն, որովհետև այնտեղ ռեֆլեքսիա չկա: Սրա հետևանքով այդ մտքերը դառնում են տափակ ու մակերեսային:

Մտավորական փորձառությունն այլ բան չէ, քան մեր առօրյա ապրածը, զգացածը, տեսածը, ընկալածը և այլն ռեֆլեքսիայի միջոցով իսկապես փորձառություն դարձնելը, որովհետև այն փորձառություն չէ այնքան ժամանակ, քանի դեռ մտածումի չի ենթարկվել: Միայն ռեֆլեքսիայի ենթարկված ու բարձրացված միտքն է, որ չի կորչում: Ես դրանում խորապես համոզված եմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել