Ես սովոր եմ ապրել ու այս կյանքից չհարբել,
Քայլել փողոցներում արյունոտ ու չընկնել,
Կանգնել այնժամ, երբ հարկավոր է պառկել,
Այնտեղ կանգնել, որտեղ քչերն են դիմացել ու հաղթել:
Այսպես միշտ մեղավոր քաղաքի ճիչերից պարպվել,
Ու նորից ապրել, ու երբեք չեմ պարտվել:
Իսկ թե պարտվել եմ, հաղթողն է պառկել,
Զի հաղթանակը մահն է առաջարկել:
Ու երգել, խելագարի պես միշտ նույն երգն եմ երգել,
Իմ երգը երբեք, ոչ ոք չի հերքել,
Բայց չեն հասկացել, քանզի չեն լացել,
Ոչ ոք չի զգացել՝ ոնց եմ բարկացել,
Երբ մարդիկ փորձել են իմ հոգին բացել,
Իսկ ով բացել է, չի ուրախացել,
Քանզի խավարն իմ սրտեր է խոցել:
Երբ ճնշումն արյանս այնքան է բարձրացել,
Որ ալ արյունով աչքերս են ներկվել,
Լոկ աղոթքով եմ ինքս ինձ փրկել:
Անձայն, անհասցե, անշունչ աղոթքով,
Քանզի ես կյանքում աստված չեմ փնտրել,
Ձեր Աստված ինքն է, ինքն է ինձ ընտրել:
Ես հավատիս մեջ երբեք չեմ քրտնել,
Ես այս աշխարհում դժոխքն եմ փնտրել,
Ու գտել, ձեր հոգիներում եմ դժոխքը գտել:
Եվ ամեն անգամ, ինձ կործանելով փորձել եմ փրկել,
Դուք ինչ իմանաք՝ քանի անգամ եմ ձեր կյանքը փրկել,
Երբ կյանքից խռով ես մահն եմ գրկել,
Ու մանկությունից ինքս ինձ զրկել,
Ես միշտ ծերության պսակն եմ կրել:
Ու զարմանում եմ, եսասիրաբար բարձրաձայնում եմ,
Եսասիրաբար օգնում թշնամուս, դառնում բարեկամ ու հետո սպանում:
Ես եսասեր եմ, ես դա ասում եմ,
Դուք մարդ չեք վաղուց, քանզի դուք երբեք չեք խոստովանում որ եսապաշտ եք:
Ես ձեզ սիրում եմ, սիրում եմ այնպես, ինչպես սիրում են լոկ մարտի դաշտում,
Սիրում են սպանել…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել