Արտակ Վարդանյանն այլևս չի վարում «Ազատ գոտին»: Թե ինչու և ինչպես կայացվեց այս որոշումը դժվար է ասել. Արտակը պնդում էր, որ իր կամքով է հեռացել, չար լեզուները ասում էին, թե հեռացրել են: Թե իբր նա իր հյուրերից մեկին անվանել է «անդաստիարակ» ինչը Հ1-ի տնօրինության զայրույթն է առաջացրել: «Առաջին լրատվականն» էլ պնդում էր, որ հյուրերը բազմիցս իրենց մտահոգությունն են հայտնել հաղորդավարի տարիքի վերաբերյալ և չեն ցանկացել մասնակցել հաղորդմանն այդ պատճառով:
Ինչևիցե այս մասին չէ, որ ուզում եմ խոսել, այլ «Ազատ գոտու» նոր հաղորդավարի, ով ինչպես ենթադրվում էր պետք է, որ ավելի լավը լիներ քան Արտակը, հակառակ դեպքում այս ստրեսային փոփոխության իմաստը ամբողջությամբ կկորեր:
Էրիկ Անթառանյան. Մարդ ով բնավ էլ նոր չէ հեռուստատեսությունում և ժամանակին աչքի է ընկել տասնյակի հասնող ոչինչ չասող հաղորդումներ վարելով՝ «Պարմանի», «Անփլագտ», «Թեժ տասնյակ», «Գարաժ» և այլն … Այս տղային երբեք էլ չեմ համակրել. Մի տեսակ դառը կորիզ է…
Բնական է, սիրածդ հաղորդումը նոր հաղորդավարով նայելիս միշտ անսովոր է և ակամայից համեմատական ես անցկացնում երկուսի միջև: Այս համեմատության մեջ պետք է ասեմ, որ Էրիկն ակնհայտորեն թույլ է, շատ ավելի թույլ Արտակից: Հաղորդումը նրա մեկնաբանմամբ շատ միատոն է ստացվում, առանց ինտրիգների, հարցերն էլ սուր չեն բնավ: Էրիկը մի տեսակ ոնցվոր գործի եկած լինի: Անում է գրեթե բոլոր այն լեզվական կիքսերը, որոնք ժամանակին Արտակի մենաշնորհն էին: Էրիկը շատ ծանր է այս հաղորդման համար, ավելի շուտ ինքն իրենով ծանրացնում է «Ազատ գոտին»:
Չգիտեմ գուցե և սխալ է առաջին երկու-երեք հաղորդումներից հաղորդավարի այս փոփոխությունն անվանել անտեղի, և Հ1-ի տնօրինությանը որակել որպես անճաշակ, բայց սրտումս անհանգստություն կա, որ Էրիկը ժամանկի ընթացքում դրական էվոլյուցիա չի ապրելու և հաղորդումը դարձնելու է խիստ անհետաքրքիր և իր պես ծանր:
Գրառման հովանավոր՝ Արտակ Վարդանյան :)