Մի հզոր ու նոր բան չեմ ասում, հաստատ, բայց մտքովս անցավ:

Դիցուք՝ ես Հայաստանի պայմաններում քիչ-թե շատ կարգին աշխատավարձ ստացող ընտանիքի տեր տղամարդ եմ: Աճող ընտանիքի: Տան կարիք ունեմ, հիպոտեկ եմ ձևակերպում, տուն եմ վերցնում, որ մի տասնհինգ տարում ճռռալով, բայց փակեմ, տան տեր լինեմ: Ընտանիքս տանիքով ապահովեմ: Ժամանակին հիպոտեկ վերցնելիս ու ընտանիքիս դժվարին ճամփեքով անցնող պայծառ ապագան հաշվարկելիս, պարտադիր կուտակայինը մտքիս ծայրով էլ չեմ անցկացրել, չնայած էս կառավարությունից ամեն ինչ պիտի սպասես, բայց դե

Բայց արի ու տես, որ պետությունը գլխիս օյին ունի խաղալու: Պարտադիր կուտակայինի ներմուծմամբ՝ ես կորցնում եմ շատ լուրջ գումարներ: Հիշեցնում եմ՝ ընտանիքս աճող է: Կարող է սխալվեմ էլ, ուզենամ երկրորդ երեխա էլ ունենալ: Ձեռքս չի գնում գրեմ "կամ երրորդ", որովհետև էն պայմանները, որ ստեղծում են աճդ ճնշելու համար, երրորդը դարձնում է ֆանտաստիկ մի բան:

Ու դիցուք ես, պարտադիր կուտակային վճարների պատճառով չեմ կարողանում այլևս միաժամանակ ընտանիք պահել ու տան վարկը մուծվել: Այս դեպքում, առանց դիցուք-միցուքների, բանկը ինչ-որ ժամանակ անց հանգիստ տունը վերցնում է ձեռքիցս:

Էստեղ մտնում է կառավարության տուշը՝ պարտադիր կուտակայինի ու ապահով ծերության մասին գովազդի տեսքով:

Որին հետևում է իմ ուղիղ խոսքը՝ տո փախաք: Ուրեմն ես վաղը-մյուս օր ընտանիքիս հետ դրսերում մնամ, ինչ է թե դուք զոռով պլոկում եք իմ փողերը, ձեր ապահով ծերությունն ապահովելու (պիբիբ տավտոլոգիա) ու ինձ բուռատինոյի երազանքով սնելու համա՞ր:




2:05-ից սկսում է պարտադիր կուտակայինը մասը: Գտնել գոնե մի տարբերություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել