Այս վերջին ամսվա իրադարձություններին հետևելով մի բան հասկացա: Ռուբեն Հայրապետյանի հետ կապված այս իրարանցումին կառավարությունը դեմ չէր: Մենք բազմիցս ականատես ենք եղել թե ինչպես է կառավարությունը քողարկում իր սխալները... Անհասկանալի է, թե ինչու՞ շարքային զինվորի մահվան դեպքում նման մտահոգ և կազմակերպված մարդկանց խումբ չկա: Ուր են այն մարդիկ ովքեր կազմակերպեցին վերջին ցույցերը: Իմ հիշողության մեջ չի պահպանվել զինվորի սպանության հետ կապված և ոչ մի ցույց: Ինչու՞ մարդկային կյանքի կորուստը սգացող մարդիկ ցույցեր չեն կազմակերպում հասարակ զինվորին սպանողների դատը պահանջելով: Մարդիկ զարթնե՜ք, ձեր որդիները սահմանից այս կողմ՝ մայր հայրենիքում են կոտորվում: Ինչու դաժան ծեծից զոհված զինվորի հոր և մոր կողքին չի կանգնում հասարակությունը, արդար դատի պահանջով: Գուցե այն պատճառով, որ այդ հրեշավոր ոճրագործության բացահայտումը չի բխում որոշ մարդկանց շահերից, գուցե և ոչ...
Իհարկե ցավալի է երբ սպային ծեծելով սպանում են, սակայն ավելի ցավալի է երբ զինվորի են սպանում, և սպանում են սպաները... Ով հայ ժողովուրդ, դու քո որդիների արյան մեջ կխեխդվես...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել