Վերջին մի քանի օրվա ընթացքում շատ հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենում Ֆեյսբուքում և որպես հետևանք նաև լրատվական դաշտում:

Հանրության կողմից, այսպես կոչված, «Ֆեյքերի մասին օրենքի» նախագիծը շրջանառության մեջ դնելուց հետո ի հայտ են գալիս նոր պերսոնաժներ՝ կենդանի ֆեյքեր: Նրանք սովորական շարքային, մանր-մունր պաշտոնիկներ զբաղեցնող չինովնիկներ են, որոնց անունից գրառումներ են կատարվում Ֆեյսբուքում, հետո այդ գրառումները տարածվում են իրենց հովանավորության տակ գործող լրատվամիջոցներով: Իսկ ֆեյք են նրանք այն առումով, որ շեֆերը իրենց «ժերտվա» են տալիս հանուն ընդհանուր գործի, հետագայում նոր՝ չվարկաբեկված կենդանի ֆեյքով փոխարինելու ակնկալիքով:

Փաստորեն ոչ Տանզանիա գնալու կարիք եղավ, ոչ էլ ֆեյքային օֆշորներ ստեղծելու, մեր իշխանությունները ընտրեցին հնարամտությանը՝ զոռ տալու առումով առավել հեշտ, բայց զուտ մարդկային առումով ամենաստոր տարբերակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել