Թարգմանչի կողմից
Սիրելի ընկերներ, այս գիրքն իմ երեք տարվա անբաժան ընկերն է եղել եւ հիմա ծանոթացնում եմ ձեզ:
Լուսանկարին մտածող աչքով նայող այս բացառիկ գրությունը թե՛ գրականություն է, թե՛ փիլիսոփայական քննադատական տեսություն: Ռոլան Բարտը (1915-1980) ֆրանսիացի փիլիսոփա է, նշանագիտության հիմնադիրներից. «Լուսավոր Խցիկը» նրա վերջին գործն է՝ նվիրված իր մորը:
Սկզբում, իսկապես, ես գայթակված էի գրքով, գայթակված էի այն հայերեն ունենալու մտքով: Ոլորապտույտ ճանապարհով անցա գրքի թարգմանության ընթացքում: Նախապես այն արվեստային թարգմանություն էր Մելինե Տեր-Մինասյանի եւ իմ միջեւ: Գիրքը հաղորդակցության միջոց էր, ես չգիտեի ֆրանսերեն, իսկ Մելինեն գիտեր շատ թույլ հայերեն: Ստեղծում էինք մեր երկխոսության վավերագիրը: Այնուհետ աշխատանքը վերսկսեցի անգլերեն թարգմանության (թարգմ.՝ Ռիչարդ Հովարդ) օգնությամբ եւ Լողա Նոուդեի խորհրդատվությամբ: Այս անգամ ես նվիրված էի Բարտին եւ լուսանկարչության պատմությանը: Վերջապես, երրորդ (վերա)թարգմանությունը եղել է բնագրի ընթերցման փորձ: Այժմ Բարտի վերջին գրության լեզուն հարազատ է ինձ հին ընկերոջ պես, լեզու, որը ես չեմ կարող բարձրաձայնել:
Կարին Գրիգորյան
Վերջին տվյալներով՝ Լուսանկարչության պատմության թարգմանիչ,
Թարգմանությունը կարող եք ընթերցել այստեղ՝ Ռոլան Բարտ. Լուսավոր խցիկ