Սեյրան Օհանյանն անակնկալ ուսումնական տագնապ է հայտարարել ԶՈւ զորամասերից մեկումPanorama.am-ը գրում է.

Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հերթական աշխատանքային շրջայցն է կատարել զինված ուժերի մի քանի զորամասեր։ Նախարարը հանդիպել է զորամասերի անձնակազմի հետ, ծանոթացել զորամասերի բարոյահոգեբանական մթնոլորտին, զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին և առօրյային։ Սեյրան Օհանյանը տեղում ծանոթացել է նաև զորամասերում իրականացվող կապիտալ շինարարական աշխատանքներին, տեղեկացնում են ՊՆ լրատվական ծառայությունից:

Զինված ուժերի զորամասերից մեկում, անձնակազմի մարտական պատրաստականության աստիճանը տեղում ստուգելու նպատակով, Սեյրան Օհանյանն անակնկալ ուսումնական տագնապ է հայտարարել և անձամբ հետևել անձնակազմի գործողություններին։ Զորամասը բերվել է մարտական պատրաստականության բարձր վիճակի։ Սահմանված կարգի համաձայն` զինծառայողները ստացել են ամրակցված զենքերը, դուրս են բերել ավտոմոբիլային և մարտական տեխնիկան, առաջադրված տեղանքում բացազատվել են մարտական միավորները։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել