Panorama.am-ը գրում է.
Հայաստանի Հանրապետությունը այս տարիների ընթացքում խոսում է և գործում է այն ոճով, որը շեշտադրում է խաղաղ պայմանագրի կամ գոնե հիմնարար սկզբունքների ստորագրման անհրաժեշտությունը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունը, թե «պաշտոնական Բաքուն պատրաստ է ստորագրել բազմակողմ խաղաղության պայմանագիրը»:
«Բոլորս էլ պատրաստ ենք, խնդիրը այն չէ, որ ինչ-որ մեկը պատրաստ է կամ պատրաստ չէ: Հարցն այն է, թե ինչ բովանդակություն կունենա այդ համընդհանուր հաշտեցման պայմանագիրը: Հանկարծակի ադրբեջանական կողմը ասում է դա և մատուցում է որպես մեծ անակնկալ: Մյուս կողմից անակնկալ է, որ մարդիկ ռազմական գործողություններից փորձում են գոնե բառերի միջոցով ասել, որ պատրաստ են խաղաղության գնալ: Խնդիրը ոչ թե բառերն են, այլ գործողություններն ու հռետորիկան, որոնք միմյանցից էականորեն տարբերվում են»,- ասաց քաղաքագետը:
Միջազգային հանրությունը ևս մեկ անգամ նկատեց, որ հայկական կողմը պատրաստ է կարգավորման հասնել խաղաղ ճանապարհով: Նրա բնորոշմամբ, հայկական կողմի և արտահայտությունները, և գործողություններն են միտված խաղաղության հաստատմանը, որը լինելու է և երկարատև, և կայուն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



