Վերջին շրջանում Նեմեց Ռուբոն փորձում է իրեն հեռու պահել քաղաքականությունից և հասարակությանը ներկայանալ որպես ֆուտբոլային մարդ, ով պատրաստ է անձնազոհության` հայկական ֆուտբոլի զարգացման ու բարգավաճման գործում:
Սակայն այս չարաբաստիկ կերպարը հայկական ֆուտբոլը դարձրել է զուտ անձնական բիզնես, իսկ ազգային հավաքականին նայում է որպես իր սեփականություն՝ սուտ ու կեղծիք մատուցելով հասարակությանը:
Օրեր առաջ Նեմեցը հյուրընկալվում է Արմենիա հ/ը «Ֆուտբոլի ժամ» հաղորդաշարին և հայտարարում, որ Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ մարզիչ Բեռնար Շալանդը մոտ մեկ ամիս ուսումնասիրել է հայկական ֆուտբոլը, և դրանից հետո է տվել իր համաձայնությունը ու մինչև անգամ տասնյոթ տարեկանների հավաքականի մասին լավ պատկերացում ունի: Եւ ի՞նչ է պարզվում. Շալանդը գալով Հայաստան՝ առաջին հարցազրույցում նշում է, որ Հայաստանի հավաքականի մասին իմացել է շատ պատահմամբ, երբ հեռուստատեսությամբ փոխելով ալիքը` պատահաբար տեսել է, որ Իտալիայի հավաքականը սեփական մարզադաշտում 2-2 է խաղում հայերի հետ, ու անակնկալի է եկել: Եւ երբ ստացել է հրավեր Հայաստանից, միանգամից հիշել է մեր հավաքականին, երեք օր ժամանակ խնդրել ֆեդերացիայից, կնոջ հետ քննարկել ու որոշել գլխավորել մեր հավաքականը: Հայաստանի հավաքականից ճանաչում է միայն Հենրիկ Մխիթարյանին: 
ՍՈՒՏ 1
Երբ նույն հաղորդման ընթացքում Նեմեցին հարցնում են, թե արդյոք Շալանդի նշանակման գործընթացում Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Արթուր Պետրոսյանը մասնակցություն է ունեցել, Նեմեցը պատասխանում է, որ ոչ մի մասնակցություն չի ունեցել Արթուրը:
Սակայն Շալանդը հենց այդ նույն հարցազրույցում փաստում է, որ իրեն ֆեդերացիայի հետ կապել է Արթուր Պետրոսյանը: 
ՍՈՒՏ 2
Այս մարդը ոչ միայն սովորական խաբեբա է, այլ մեզ՝ ֆուտբոլասերներիս, ուղղակի ձեռ է առնում իր մութ ու առեղծվածային գործարքներով: 
Նեմեցը ավերում է հայկական ֆուտբոլը: Կործանել է ու շարունակում է կործանել բազմաթիվ ֆուտբոլիստների ճակատագրեր՝ հայկական ֆուտբոլը ծառայեցնելով սեփական բիզնեսի համար:
Նման կերպարի հանցագործությունների ու ստորությունների մասին կարելի է հատորներ գրել, սակայն ուզում եմ հիշեցնել մեկ փաստ. երբ Նեմեցին վերջին հարցազրույցում հարցնում են, թե ինչու Էդգար Մանուչարյանը չի հրավիրվում հավաքական, նա պատասխանում է, որ Էդգարը ամեն ինչով զբաղվում է, բացի ֆուտբոլից: Երախտամոռ տականքը երևի մոռացել է, որ տարիներ առաջ բավական մեծ գումարով 16-ամյա Էդգարին վաճառեց հոլանդական «Այաքսին» ու գրեթե կործանեց նրա ֆուտբոլային կարիերան:
Հ.Գ. Պետք է գիտակցենք բոլորս՝ ինչքան երկար Նեմեցը գլխավորեց ՀՖՖ-ն, այնքան ժամանակ որևէ բան հայկական ֆուտբոլից ակնկալելը կլինի ուղղակի միամտություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել