Հայաստանի ներքին կյանքին, հասարակական քաղաքական զարգացումներին վերաբերող որոշ հոդվածներ ու վերլուծություններ կարդալուց մի բանի վրա եմ զարմանում.
նախ գրեթե բոլորն ունեն չափազանց մակերեսային գիտելիքներ առհասարակ` պատմությունից, սոցիոլոգիայից, քաղաքագիտությունից և այլն.
գրեթե բոլորի մոտ առկա է տեղեկատվության աղքատիկությունը, այսինքն, վերլուծություն են կատարում մեկ-երկու կցկտուր փաստերի ու տեղեկույթների վրա հիմնվելով.
գրեթե բացարձակ բացակայում է տեղեկությունն ու փաստերը համադրելու սկզբունքը. կարելի է ասել այս հարցում լիակատար ապիկարություն է տիրում.
ու այս ամենի դիմաց չափազանց մեծ է մեծամտությունն ու գոռոզությունը, ինքնահավանությունն ու ինքնավստահությունը:
Երբեմն ուղղակի ուզում ես ասել նման նյութ կարդալուց հետո` ԱՂՋԻԿ ՋԱՆ ԿԱՄ ՏՂԱ ՋԱՆ, ՄԻՆՉԵՎ, ԱՍԵՆՔ, ԵՐԿՐԻԴ ՆԱԽԱԳԱՀԻՆ ՔԼՆԳԵԼԸ ՄԻ ՀԱՏ ՔԻԹԴ ՄԱՔՐԻ՝ ԱՐՏԱԹՈՐԱՆՔՆ Է, ՍԱ ԼՑՎՈՒՄ Է ԲԵՐԱՆԴ ՈՒ ԳՈՆԵ ՀԱՄԲԵՐԻ ՄԻՆՉԵՎ ԲԵՐԱՆԻԴ ԿԱԹՆԱՀԱՄՆ ԱՆՑՆԻ ՈՒ ԿԱԹՆԱՏԱՄՆԵՐԴ ԷԼ ՓՈԽԵՍ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՏԱՄՆԵՐՈՎ: Ու ո՜նց համաշխարհային հռչակ ունեցող վերլուծական կենտրոնները չգիտեն մեր նորահայտ «վերլուծաբանների» տեղը .... ի՜նչ են կորցրել նրանք ....

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել