1in.am-ը գրում է.
Ղրիմը Ռուսաստանի կազմի մեջ կարող է մտնել որպես հանրապետություն: Ինչպես հաղորդում է Interfax-ը, այս մասին հայտարարել է Ղրիմի առաջին փոխվարչապետ Ռուստամ Թեմիրգալիևը:
«Ռուսաստանի կազմի մեջ մտնելու դեպքում Ղրիմը չի լինի ինքնավար շրջան: Ղրիմը կունենա հանրապետության կարգավիճակ, ինչպիսին ունի օրինակ Թաթարստանի Հանրապետությունը: Ղրիմը կունենա պետականության հատկանիշներ, այդ թվում սահմանադրություն, պետական լեզվի իրավունք և այլն»,-ասել է նա:
Թեմիրգալիևի կարծիքով՝ Ղրիմն, ամենայն հավանականությամբ, չի լինի խորհրդարանական հանրապետություն:
«Խորհրդարանական հանրապետության կարգավիճակը, ըստ ամենայնի, կփոխվի, ըստ երևույթին կընտրվի սուբյեկտի ղեկավար»,-հավելել է նա:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_weurop_257165.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



