Մեծահարուստները սովոր են ապրել ճոխ առանձնատներում ու պալատներում: Այնպես որ, սպասելի է, որ տնից հեռու լինելով, նրանք կպահանջեն մնալ նույն չափանիշներով հյուրանոցային համարներում: Ամեն տեսակի հյուրանոցային համարները նրանց կարող են չգոհացնել, այդ իսկ պատճառով գրեթե բոլոր հյուրանոցներն իրենց նշանավոր հյուրերի համար ունեն հատուկ համարներ: Իհարկե, այս ամենն այնքան էլ էժան չէ. համոզվեք ինքներդ:
10 Հարդվուդի համալիր-համար, Palms Casino Resort, Լաս Վեգաս

Լաս Վեգասում գտնվող «Palms Casino Resort»-ն ունի ամենաառանձնահատուկ սենյակներից մեկը, որը նախատեսված է գնդակների սիրահարների համար, ովքեր պատրաստ են հյուրանոցում մեկ գիշեր անցկացնելու համար վճարել 25.000 դոլար:
9290 քառակուսի մետր տարածքը, որը ստեղծված է 30x30 բասկետբոլի դաշտի նմանությամբ, ինչպես նաև փականներով պահարաննների սենյակ՝ NBA-ի ամբողջական մթնոլորտը ստանալու համար:
Այս ամենից զատ, համալիր-սենյակում տրամադրվում է 24-ժամյա անձնական օգնականի ծառայություն, բար, պարահրապարակ ու նույնիսկ բիլիարդի սեղան:
9 St. Regis Mauritius Villa, Մաուրիթիուս կղզի

«St. Regis»-ը ճոխ հյուրանոցների ցանց է, որը համալրվել է ևս մեկ գեղեցիկ հյուրանոցով՝ Մաուրիթիուս կղզու վրա: Իր հյուրերին այն առաջարկում է այնպիսի ճոխ ծառայություններ, որոնք դուք կարող եք սպասել մեծ քաղաքների լավագույն հյուրանոցներից. անձնական օգնականի ծառայությունից մինչև հսկայական տաքացվող լողավազան, հարուստ մուլտիմեդիա զվարճանքների համակարգով ու այս ամենը՝ շրջապատված Հնդկական օվկիանոսի կենտրոնում գտնվող սպիտակ ավազներով լողափով ու փիրուզագույն ծովածոցով: Մեկ օր այս դրախտում անցկացնելու համար անհրաժեշտ է 30.000 դոլար վճարել:
8 Պենտհաուս համալիր-համար, Four Seasons Hotel George V., Փարիզ

Պենտհաուս համալիրը Փարիզի «Four Seasons Hotel George V»-ում էլեգանտ ու ճոխ ու միևնույն ժամանակ հյուրընկալ վայր է, որը ասես քո սեփականը լինի, սակայն այստեղ մեկ գիշեր անցկացնելու համար պետք է պատրաստ լինես վճարել 30.700 դոլար գումար: Այս հրաշալի հյուրանոցը առաջարկում է հնի ու նորի հրաշալի միաձուլում, երեք ննջարաններից յուրաքանչյուրում կա հսկայական զգեստապահարան ու հրաշալի լողասենյակներ՝ սաունայով ու շոգեբաղնիքով:
Սենյակի պատշգամբից կարելի է վայելել 360 աստիճանով շունչը կտրող գեղեցկություն ունեցող տեսարաններ: Սա, թերևս, լավագույն վայրն է, որտեղից հնարավոր է լավագույնս վայելել լույսերի քաղաքի շքեղ գեղեցկությունը:
7 Նախագահական համալիր-համար, St Regis New York, Նյու Յորք

«St Regis New York»-ը ճոխ հյուրանոցների հայտնի ցանց է: Դրա լավագույն համարը վերջերս վերանորոգված համարն է, որտեղ անցկացված մեկ գիշերվա համար պետք է վճարել 35.000 դոլար: Բացի այն, որ այստեղից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Նյու Յորքի Կենտրոնական զբոսայգի, այստեղ կա ճաշասենյակ, գրադարան, մի քանի ննջասենյակներ ու լոգասենյակներ, ինչպես նաև ամբողջական խոհանոց:
Այստեղ հնարավոր է օգտվել անգլիական ոճի սեղանապետի 24-ժամյա ծառայությունից:
6 Թագավորական համալիր-համար, St Regis Saddiyah Island Resort, Աբու Դաբի

Աբու Դաբիի «St Regis Saddiyt Island Resort»-ում գտնվող թագավորական համալիր-համարը Արաբական Միացյալ Էմիրությունների ամենամեծ սենյակն է, որը գտնվում է հյուրանոցի արևմտյան թևում, ու զբաղեցնում է երկու հարկ: 2099 մետր քառակուսի տարածք զբաղեցնող այս «պալատում» մեկ գիշեր անցկացնելու համար անհրաժեշտ է վճարել 35.000 դոլար: Այստեղ կա երեք առանձին ննջասենյակ, անձնական աշխատասենյակ, մինի կինոթատրոն ու խաղասենյակ՝ բիլիարդի սեղանով: Ճաշասենյակում կարող են ընթրել երկու հոգի, իսկ հյուրասենյակում կարելի է դաշնամուր գտնել: Սենյակից հրաշալի տեսարան է բացվում դեպի Պարսից ծոց, ինչպես նաև այն ունի բացօթյա լողավազան:
5 Երկնային Վիլլա «Palms Casino Resort», Լաս Վեգաս

«Palms Casino Resort»-ում գտնվող երկհարկանի վիլլայից հրաշալի տեսարան է բացվում, սակայն իրականում դուք չեք վճարում 40.000 դոլար, որ վայելեք քաղաքի գեղեցիկ լուսավորությունը: «Երկնային Վիլլան» 836,13 քառակուսի մետր տարածք է զբաղեցնում, ունի իր առաձին ապակյա վերելակը, պատշգամբներ, մերսման համար նախատեսված սենյակ, ֆիթնես սենյակ, չոր սաունա ու 24-ժամյա անձնական օգնականի ծառայություն: Իսկ պատուհաններից ու պատշգամբից երևացող տեսարաններից հոգնելու դեպքում 11 LCD պլազմային հեռուստացույցով կարող եք դիտել այն, ինչ ցանկանաք:
4 Թայ Ուորներ համալիր-համար, Four Seasons Hotel, Նյու Յորք

Թայ Ուորներ համալիր-համարը գտնվում է Նյու Յորքի Մանհեթենի ամենաբարձրահարկ հյուրանոցում, ինչը նշանակում է, որ համարի ապակյա չորս պատշգամբից ու հատակից առաստաղը ձգվող պատուհաններից կարող եք ականատես լինել հրաշալի տեսարանների:
Բացի այդ, ամենը մեկ գիշերվա համար 45.000 դոլար արժողություն ունեցող այս համարի հսկայական զգեստապահարանի պատերը ծածկված են հորթի կաշվով: Համարը հագեցած է անտեսանելի աուդիո համակարգով, սպա սենյակով, առանձին մուտքով, անձնական օգնականի ծառայությունով, անձնական մարզչի ու նույնիսկ Ռոլս Ռոյս մեքենայով, որն ունի իր վարորդը:
3 Նախագահական համալիր-համար, Grand Hyatt hotel Martinez, Կանն

«Grand Hyatt hotel Martinez» հյուրանոցը գտնվում է Կաննի Լա Կրոյսեթ բուլվարում: Նախագահական համալիր-համարը ամենաէքսկլյուզիվ ու թանկ համարն է, որտեղ կա երկու ննջասենյակ, երկու աշխատասենյակ, ճաշասենյակ, երկու սաունա ու չորս լոգասենյակ, որոնցից յուրաքանչյուրում ջրաբուժության լոգարաններ ու թուրքական բաղնիք:
Ու եթե այս ամենը դեռ բավական չէ մեկ գիշերվա համար 51.800 դոլար վճարելու համար, ապա պետք է նշել, որ այստեղ կարելի է վայելել նաև տանիքի վրա կառուցված այգիները՝ մեկդարյա ձիթենիներով ու ջակուզիով, իսկ արվեստի սիրահարները կարող են նաև վայելել Պիկասոյի, Մատիզի և այլ նկարիչների աշխատանքները:
2 Շահի Մահալ համալիր-համար, Raj Palace, Ջայպուր
Հնդկաստանի Ջայպուր քաղաքում գտնվող Raj Palace հյուրանոցը աշխարհի ամենագեղեցիկ ժառանգություններից մեկն է: Այն թագավորական նստավայր է եղել, սակայն այսօր այն բաց է բոլորի համար, եթե ունեք մահարաջայի կարողություն ու ցանկանում եք մնալ Շահի Մահալ համալիր սենյակում:
Այս պահին սենյակը վերանորոգվում է, պլանավորվում է, որ այն պատրաստ կլինի հյուրեր ընդունել մինչև այս տարվա վերջ: Այստեղ մեկ գիշեր անցկացնելու համար պետք է պատրաստ լինեք վճարել 60.000 դոլար: Համալիր համարը ներառում է 6 ննջասենյակ, ճաշասենյակ, անձնական կինոթատրոն, գրադարան ու խոհանոց՝ ամբողջական խոհանոցային պարագաներով ու առանձին աշխատակիցներով:
1 Թագավորական պենտհաուս համալիր-համար, Hotel President Wilson, Ջենևա

Թագավորական պենտհաուսի համալիր-համարը Ջենևայի President Wilson հյուրանոցում ունի 12 սենյակ, 12 հոյակապ լոգասենյակ: Համարը հագեցած է զարգացած վերջին մուլտիմեդիա տեխնոլոգիաներով: Այստեղ կա դաշնամուր, բիլիարդի սեղան ու նույնիսկ անձնական մարզասրահ: Դե իսկ պատուհաններից հրաշալի տեսարան է բացվում դեպի Ջենևա լիճն ու շվեյցարական Ալպերը: Այս ամենի համար պետք է պատրաստ լինել վճարել 83.200 դոլար՝ մեկ օրվա համար:



