Araratnews.am-ը գրում է.
ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատն ընդունել է բանաձև, որով պատժամիջոցներ են սահմանվելու Ղրիմում ռուսական ագրեսիայի պատճառով: Այս մասին հաղորդում է The Los Angeles Times-ը:
Բանաձևում ասվում է, որ ԱՄՆ-ն հետաքրքրված է Ուկրաինայի ժողովրդավարացման և բարգավաճման, նրա տարածքային ամբողջականության, Ղրիմից ռուսական զորքերի դուրս բերման հարցում, բացի այն զորատեսակներից, որոնց ներկայությունը սահմանված է 1997 թվականի համաձայնագրով:
Կոնգրեսականները կոչ են արել Ուկրաինա ուղարկել ԵԱՀԿ ներկայացուցիչների, դադարեցնել ՆԱՏՕ-ի անդամների համագործակցությունը Ռուսաստանի հետ, դադարեցնել ՌԴ անդամակցությունը «Մեծ ութնյակին»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



