1in.am-ը գրում է.

Հայիթիի մոտ 1.6 հազար բնակիչներ երեքշաբթի ՄԱԿ-ի դեմ ներկայացրել են խմբակային հայց՝ երկրում 2010թ. խոլերայի համաճարակի հետևանքով հազարավոր բնակիչների մահվան կապակցությամբ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով լատինաամերիկյան ԶԼՄ-ներին: 

Դրամական փոխհատուցման պահանջով հայցը՝ մարդկանց մահվան ու խմելու ջրի մատակարարման կապակցությամբ, ներկայացվել է Նյու Յորքի դաշնային դատարան: 

Հայցվորները կարծում են, որ ամերիկյան դատարանը ՄԱԿ-ին պատասխանատու կճանաչի Նեպալից խաղաղապահներ ուղարկելու մեջ, որոնց տեղացիները համարում են հիվանդության առաջացման աղբյուր: 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ խոլերան ընդհանուր առմամբ ազդել է մոտ 700 հազար հայիթցիների վրա ու խլել մոտ 8.4 հազար մարդու կյանք: 

2013թ. փետրվարին ՄԱԿ-ը հերքել էր իր հասցեին համանման խմբակային հայցը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել