«Դեռ 2010թ ՀՀ ֆինանսների նախարարության և գերմանական Kwf բանկի միջև «Որոտանի ՀԷԿ»-երի համալիրի վերազինման ծրագիր իրականացնելու նպատակով ստորագրվել է վարկային համաձայնագիր։ 

Գերմանական բանկը 15 տարի մարման ժամկետով 51 մլն եվրո վարկ է տրամադրել, տարեկան՝ միջինը 2.78 % տոկոսադրույքով։ 
Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի հետաքննության շրջանակներում պարզվեց, որ վարկային գումարները ոչ միայն չեն ուղղվել Որոտանի ՀԷԿ-ի վերակառուցմանն ու վերազինմանը, այլև հիմա՝ ՀԷԿ-ի վաճառքից հետո, անհայտ է վարկի հետագա ճակատագիրը։

ՀՀ ֆինանսների նախարարությունից այս մասին «Ժողովուրդ»-ի հարցմանը պատասխանել են, որ գործարքից հետո ծրագրի շարունակականության և ձևաչափի հարցը քննարկման փուլում է։ Բացի այդ, ըստ նրանց, վարկից այս ընթացքում ծախսվել է 698 հազար եվրո, որն ուղղվել է խորհրդատվական և նախագծման ծառայությունների իրականացմանը։

Դե իհարկե, կառավարության համար սովորույթ է դարձել խորհրդատվական ծառայություններ ու դասախոսություններ կազմակերպելով «ատկատ» անելը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել