GOR_4826Ralph Lauren բրենդի գովազդային դեմքը` թոփ-մոդել Վալենտինա Զելյաևան օրեր առաջ Երևանում էր: Ավելի ճիշտ, նա արդեն 3 օր է, ինչ Հայաստանում է, սակայն միայն այսօր ես հանդիպեցի նրան Polo Ralph Lauren նոր սրահի բացման շնորհանդեսին: Հատուկ իմ բլոգի ընթերցողների համար ես խնդրեցի Վալենտինային պատմել իր հայաստանյան տպավորությունների, մեր խոհանոցի, տեսարժան վայրերի և նրա երազանքների մասին:

Безимени-13

Վալենինայի մոդելային կարիերան սկսվել է մետրոյից, որտեղ 16-ամյա կանաչաչյա աղջնակին նկատել են մոդելային գործակալության աշխատակիցները: Իր 31 տարիների ընթացքում Վալենտինան հայտնվել է իսպանական, հունական, չինական, ռուսական Vogue, Elle, W, V, Harper’s Bazaar, Glamour ամսագրերի շապիկներին, գովազդել Tommy Hilfiger, Coach, Calvin Klein բրենդերը և քայլահարթակում ցուցադրել Balenciaga, Christian Dior, Lanvin, Dolce & Gabbana, Fendi, Gucci, Valentino բրենդերի հավաքածուները: Վալենտինայի հասակն է 1.77 մ, Նա ծնվել է Մոսկվայում, ապրում է Նյու Յորքում և հաճախ լինում է Բրազիլիայում, քանի որ այնտեղ է ապրում նրա բոյֆրենդը: 

Безимени-2

Ralph Lauren ընկերությունը Վալենտինայի հետ կնքել է 7 տարվա բացառիկ համագործակցության համաձայնագիր, և այսօր Վալենտինան ներկայացնում է Ralph Lauren բրենդը: Հայաստանում նա երևանյան Polo Ralph Lauren նոր սրահի բացման պատվավոր հյուրն էր:

1920046_634005313338702_1014562064_n

Polo Ralph Lauren սրահի մեդիա-հանդիպման ընթացքում ես ուղղեցի Վալենտինային այն հարցերը, որոնց պատասխանները, համոզված էի, որ Դուք կցանկանայիք լսել:

Безимени-1

1. Վայր Հայաստանում, որտեղ խորհուրդ կտայիք Ձեր ընկերներին այցելել՝ լինելով այստեղ:

-Ինձ դուր եկավ Սևանը և Սևանավանքը. իմ բլոգում ես երեկ հենց այդ մասին եմ գրել…

 

2. Կա՞ն հայկական բառեր, որոնք դուք յուրացրել և գործածում եք երևանցիների հետ շփման ընթացքում:

-Ինձ շատ է դուր եկել ԱՐՄԻՆԵ բառը, Ես հետո տեղեկացա, որ դա անուն է, չգիտեմ՝ ինչու, բայց այն մտքիցս չի հեռանում:

d

3.Հայկական խոհանոցի ո՞ր ուտեստը հավանեցիք:

-Լոլիկով և վարունգով աղցանը, այն շատ թեթև էր, թարմ և համեղ, մանավանդ, որ Ես բուսակեր եմ:

4. Ինչ նվեր կցանկանայիք ստանալ Մարտի 8-ին?

-Սևանում ես գնել եմ Լուսնային քար, այն շատ գեղեցիկ է, կարելի է ասել Ես ինքս Ինձ տոնական նվեր եմ մատուցել:

sdfb

5. Ձեր շապիկներից ո՞րն է ըստ Ձեզ ավելի տպավորիչ:

-Ես կառանձնացնեի W ամսագրի շապիկը կատվի հետ և ELLE ամսագրի բոլոր շապիկները, որտեղ ես հայնտվել եմ, քանի որ դրանք շատ պարզ են և ավելի մոտ իմ էությանը:

Capri.harbour.from.above.arp

6. Որտե՞ղ խորհուրդ կտայիք ինձ հանգստանալ այս ամռանը:

-Մեկնիր Կապրի, չես փոշմանի…

1488239_633659553373278_1768749593_n

7. Երևանյան Polo Ralph Lauren սրահից ի՞նչ խորհուրդ կտայիր առաջինը գնել:

- Soft Ricky Bag-ը, որը Ես Ինքս էլ այսօր կրում եմ:

8. Վերջին ֆիլմը ո՞րը հավանել ես:

-Gravity

tttt

9. Բո՞ւյրը, որով դու այսօր բուրում ես:

-Ոչ միայն այսօր, այլև վերջին 10 տարիների ընթացքում` Dolce & Gabbana. Light Blue

10. Քանի՞ երեխա ես պլանավորում ունենալ:

-Ես կցանկանայի ունենալ 1 երեխա և ևս մեկին որդեգրել:

11. Ո՞րն է, ըստ Քեզ, տղամարդկանց ամենավատ բնավորության գիծը:

-Ջենթլմենի կերպարի ոտնահարումը:

GOR_4830

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել