Մի քանի օր առաջ որոշ մարդկանց մոտ սկսվեց իսկական իրարանցում: Պատճառը «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն է, որը վերաբերում է ԶԼՄ-ներին: Պատճառը այն է, որ վերջին շրջանում լայն տարածում է ստացել սոցիալական ցանցերում կեղծ օգտատերերի՝ «ֆեյքերի» միջոցով վիրավորանք կամ զրպարտություն պարունակող տեղեկատվության տարածումը, որը խախտում է «մի շարք անձանց ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային կոնվենցիաներով պաշտպանվող անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքը, արժանապատվության իրավունքը»: Ըստ առաջարկվող օրենքի,պատասխանատվության կարող են ենթարկվել այն լրատվական կայքերը,որոնք տեղադրել են ֆեյքերի կողմից արված անձնական վիրավորանք պարունակող գրառումները: Խոսքի ազատության խնդիր այստեղ չկա: Օրենքը վերաբերում է նրանց ովքեր վախենում են իրենց իրական էջով հայտնել իրենց կարծիքը: Եվ ինչպես սպասելի էր, այդ ամենին բացասականորեն վերաբերվեցին որոշ ընդդիմադիրներ: Բնական է որ ֆեյքերի մեծամասնությունը ստեղծում են ընդդիմադիրները: Թող ոչ մեկ չասի թե իր կուսակցությունը կամ քաղաքական շարժումը չունի ֆեյքեր,բայց համեմատականներ տանելով,համոզվում ենք,որ ֆեյքերի ճնշող մեծամասնությունը ընդդիմադիր թևին է պատկանում : Քիչ չեն այն փալասները,ովքեր չունեն այնքան տղամարդկություն,որ այս կամ այն մարդուն պատասխանեն իրական էջով, և այս օրենքը փաստացի հարվածում է դրանց: Ընդդիմադիրներից շատերը դեմ են այդ օրենքին,բայց արդյո՞ք չեն մտածում որ այդ նույն ձևով կարող են իրենք հայտնվել տուժողի դերում: Արդյո՞ք ավելի նպատակահարմար չի լինի մաքրել լրատվական կայքերում տեղադրվող ֆեյքերի անձնական վիրավորանք պարունակող նյութերը՝ դրանով իսկ թեթևացնելով տիրող լարվածությունը քաղաքական ուժերի միջև: Կան իհարկե լավ ֆեյքեր, որոնք իրենց գրառումներով հազար հատ իրական օգտատեր արժեն, և ֆեյք պրոֆիլով,բայց անձը չվիրավորող նյութեր կարելի է տեղադրել լրատվական կայքերում:
Հ.Գ. Ես հարգում եմ այն մարդկանց,ովքեր երբեմն սուր կամ բավական կոշտ կարծիք են հայտնում,բայց անում են դա իրենց իրական էջով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել