Խնամված մատները կանանց այցեքարտերն են: Առողջ եղունգ ունենալը շատ կարևոր է և “դնովի” , արհեստական եղունգներն այլևս նորաձև չեն: Նորաձև են համարվում բնական տեսք ունեցող եղունգները, որոնք , ցանկալի է մուգ գույնի մանիկյուրով ներկված լինեն:
Այս տարի նորաձև են համարվում մուգ կարմիրը, մանուշակագույնը,սալորագույնը, շագանակագույնը, մոխրագույն ու սևը: Այս գույները նախընտրելի են ոչ միայն մանիկյուրի, այլև պեդիկյուրի դեպքում:
Որպես կանոն, ոչ շատ երկար եղունգներն են գեղեցիկ և ոչ էլ շատ կարճերը:
Խորհուրդ Armladies թիմից` նախքան մանիկյուրով ներկելը նախ թափանցիկ լաքով ներկեք, այն ոչ միայն հարթեցնում է եղունգի մակերեսն այլև մանիկյուրը մաքրելիս արագ է մաքրվում: Եվ եթե ուզում եք մանիկյուրն արագ չորանա, ապա ձեռքերը դրեք սառույցով լի սառը ջրի մեջ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել