Հովհաննես Ազոյան։ Սենց լուրջ կարդալուց սկի չես էլ հասկանում, որ խոսքը ընդամենը էն կես-մարդու մասին է։ Մարդու, որի դեպքում ինչպես «հումորիստ» ու «դերասան» բառերն են չակերտներով գրվում, այնպես էլ «քաղաքացին»։ Ապա ինչպես կարելի է մեկնաբանել այս արտահայտթյունը.
«Այսօրվա կուրսով մեկ հայը 5000 դրամ է.....»
Կարդացի, կարդացի, մեկնաբանությունների մեջ խորացա, մտածելով, թե՝ լավ հիմա, մարդը երևի կոնկրետ մեկին նկատի ուներ։ Հետո կարդացի սա.
«բոլորը 5000 արժեն.... պարզապես մարդիկ կան ովքեր , մի քանի հազար հատ 5000 արժեն)))»
Անեկդոտը հիշեցի, որ ասում է «վաճառվելու սկզբունքին համաձայնվեցինք, մնաց գնի վրա բարիշենք»։ Սմայլիկներն էլ, հավանաբար, կռուտիտի տեղ թողելու համար են։ Ու էս մարդը ներկայացնում է ինտելեկտուալ մասնագիտություններից մեկը։ Ցավում եմ, որ ուղեղի հնարավորությունները հերիքեցին ամբողջ այս բարդ իրավիճակը «վերլուծել» և ընդամենը իր արած այդ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ վիրավորական եզրահանգմանը գալ։
Ցավոք, ինչպես միշտ, հավաքվեց ԵԵՉ-ական խոմյակների մի զանգված, որը սկսեց «հա-հա» անել, մեկ էլ մեկ-մեկ ասել «ես չեմ վաճառվում»։ Ու մեկը չֆայմեց ասի, տո այ բառիս ամենավատ իմաստով ծաղրածու, տո դու ո՞վ ես, որ հային գին դնես։
Ինչ վերաբերում է բուն թեմային (համարենք, թե ապացուցվել է նման երևույթի առկայությունը). ես չեմ քննադատում իրենց ձայները «հինգ հազարով» վաճառող մարդկանց, եթե այդպիսինները կան (հիշենք Հրազդանի ֆեյք տատիկին և «ոստիկանական տեռորը»)։ Դա էլ կարող է էդ մարդկանց արժեքային համակարգը լինել, որը ժողովրդավարության սկզբունքներին համաձայն ունի, ցավոք, նույն արժեքը, ինչ մնացածինը։ Միակ զգացմունքս՝ ափսոսանքն է։ Ափսոսում եմ, որ «ընտրակաշառք», «կոռուպցիա» վեհ բառեզրերը օգտագործող «գաղափարային» մարդկանց ու դրանց հետևորդների խոստումներն ու երևացող գործերը չեն կարողանում մրցակցություն կազմել նույնիսկ այդ փոքրիկ գումարին։ Ես մեր ընդդիմության փոխարեն ամաչում եմ, որ գոռալ-գոչելու առիթը բաց չթողնելու համար նույնիսկ արժանապատվությունն են պատրաստ վաճառել՝ ընդունելով սեփական գաղափարների այդաստիճան անհաջողությունը։ Իսկ դուք ձայների վաճառքից եք խոսում... Դեռ մի բան էլ՝ ով ու ինչպես է խոսում։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/barseghyan/posts/3242285374067
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել