Եթե ձեր որդին հետաքրքրուած է ՏՏ ոլորտով, ապա շատ հեշտութեամբ նա կարող է սկսել իր առաջին քայլերը։
ՏՏ ոլորտի հայ մասնագէտների ջանքերով այսօր իւրաքանչիւր հայ աշակերտ մասնագէտ դառնալու համար հեշտութեամբ կարող է սկսել իր առաջին քայլերը՝ ձեռքի տակ ունենալով ընդհամէնը համացանցին միացած համակարգիչ։
Եւ այսպէս - այցելում եք nairi.improve.am կայքի «Ռեսուրսներ» բաժինը եւ այնտեղից բեռնում «Աղուէս» Windows ՕՀ-ի համար ծրագիրը (եթէ ձեր համակարգչում Windows ՕՀ է)՝ տեղադրելով այն ձեր համակարգչում։
Ծրագրին ծանօթանալու-սովորելու համար նոյնպէս շատ ջանք պէտք չէ։
Նոյն կայքում կայ ինչպէս համապատասխան գրականութիւն, այնպէս էլ ուսուցողական տեսանիւթեր, որոնք օգնում են տիրապետել միջավայրին։
Սկսելով աշխատել այս միջավայրում՝ կարճ ժամանակում աշակերտը կարող է գրել իր սեփական խաղը, մուլտֆիլմը կամ հաշուարկային ծրագիրը։
Միջավայրը մատչելի է արդէն 6-րդ դասարանում սովորող աշակերտների համար։
Փորձը ցոյց է տալիս, որ աւելի մեծ տարիքում նոյնպէս այս միջավայրը շատ հարմար է առաջին քայլերը կատարելու համար եւ այն արդէն կիրառւում է շատ ընկերութիւնների պրակտիկայում։
Առաւել մանրամասնութիւններ կարող եք գտնել այդ կայքի բաժիններում։
Դէ ինչ, ձեզ մաղթում եմ յաջողութիւն՝ յիշեցնելով, որ վերջինիս համար միայն ցանկութիւն է պէտք։
յ․գ․ Ստորեւ բերուած է առաջին դասի տեսանիւթը։