Էլեն Ավանեսյան,
Ավագ դպրոց-վարժարանի 11-րդ դասարան:
Երբևէ մտածե՞լ եք լավ քաղաքացի լինելու մասին: Իսկ ինքներդ ձեզ համարու՞մ եք լավ քաղաքացի:
Մենք բոլորս բողոքում ենք մեր երկրից, մեր քաղաքից, բայց երբևէ հաշվի չենք առնում, որ մենք ինքներս ենք նպաստում նրա վատացմանը:
Ես ինձ չեմ համարում լավ քաղաքացի, բայց նաև չեմ համարում, որ վատ քաղաքացի եմ: Ես լավ քաղաքացի չեմ, որովհետև ոչինչ չեմ անում իմ երկրի ու քաղաքի բարելավման համար:
Եթե որևիցե մեկը կարծում է, թե ոչինչ չանելով լավ քաղաքացի կդառնա, սխալվում է: Լավ քաղաքացի լինելու համար պետք է օգտակար լինել պետությանը, նպաստել նրա բարելավմանը: Չէ որ դա այնքան հեշտ է: Լավ քաղաքացի կարող է դառնալ մեզանից յուրաքանչյուրը, եթե իհարկե ցանկություն ունենա:
Իսկ ինչո՞ւ մենք չտարբերվենք: Ինչո՞ւ մենք չենք կարող լինել աշխարհի ամենալավ պետության ամենալավ քաղաքացիները: Բայց ինչ-որ արդյունքի հասնելու համար պետք է նախ և առաջ սիրենք մեր քաղաքը: Հավատացեք, անգամ լավ սովորելով մենք մեր երկրին կարող ենք օգնել և դառնալ ամենախելացի քաղաքացիների երկիրը:
Չգիտեմ, ինչպիսի քաղաքացի ինձ կոչեմ՝ լավ, վատ թե միջին: Երկար մտածելուց հետո հասկացա, որ իմ երկիրն ինձ միջին քաղաքացու կոչում կտար...
Մեր երկիրը մերն է, և եթե չսիրենք նրան, նա չի դառնա այնպիսին, ինչպիսի մենք երազում ենք նրան տեսնել: Եկեք սիրենք մեր երկիրը և լինենք ամենալավ պետության ամենալավ քաղաքացիները: Դա նրան դուր կգա:)
Նյութի աղբյուր՝ http://www.heraditak-blog.com/2014/03/blog-post_436.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել