Ե՞րբ ա մի խիզախ խորհրդական հայտնվելու, որ Սերժին բացատրի, որ իրա աշխատանքի գնալը խանգարում ա աշխատանքի գնալ հարյուրավոր քաղաքացիներին։ Մի կողմ դնենք մեքենաների քանակը, որի հետեւանքով մեկ նախագահի տեղափոխման համար երեւի 100 կմ ծախսվում է հեչի պես մի 100 լ բարձրորակ բենզին։ Առաջին ընթերցմամբ նախագահի աշխատակազմին ունեմ հարցի լուծման 3 տարբերակ․
- նախագահի աշխատանքային ժամերը փոխել, առավոտ 6-ի կողմերը Բաղրամյանը թեթեւ ա.
- բնակվել հենց Բ26-ում, լիքը տեղ կա էդ մեծ շենքում, դեռ մի բան էլ կցակառուցել են.
- ամենաօպտիմալը եւ օգտակարը բոլորիս համար՝ ընդհանրապես չաշխատել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել