Ո՞վ կարող է ասել, թե ինչու՞ համար Հայաստանում չպետք է տիրեր այս ողբերգական վիճակը: Մի կողմ թողնելով բոլշևիկյան 70-ամյա մղձավանջը, վերջին 25 տարում, այս «շարժում» կոչվածից սկսած, հայ ժողովրդի, ո՞ր մի արած քայլի համար երկիրն ու մենք պետք է գտնվեինք այլ պայմաններում: Այդ ո՞ր տրամաբանությամբ մենք պետք է ապրեինք այլ Հայաստանում: 

Պատրաստ եմ բանավեճի մեջ մտնել ցանկացածի հետ, որ այս բոլորը շատ տրամաբանական է և օրինաչափ, որ սրանից ավելին չէինք կարող ունենալ ազգովի՝ հայրենիքից մինչև Սփյուռք, բոլոր մեր արած ու չարած քայլերի դիմաց: Եվ հիմա էլ, այսքան բանից հետո, որևէ հույս թող չունենանք, թե որևէ բան փոխվելու է մեր կյանքում, եթե համարձակությունը չունենանք ընդունելու մեր գործած սխալնեն ու մեղքերը, եթե լու՜րջ դասեր չքաղենք, լու՜րջ հետևությունների չհանգենք ու արմատական փոփոխությունների չենթարկենք, մեր միտքն ու գործը:

Ցավոք սրտի ներկա իրադարձություններն ու դեպքերի զարգացման ընթացքը ցույց են տալիս, որ ժողովրդի ճնշող մեծամասնությունը դեռևս չի հասկացել, թե ի՞նչ է կատարվել իր հետ վերջին 25 տարում, այդ պատճառով էլ շարունակ մեղավորներ է փնտրում ԴՐՍՈՒՄ, սակայն ո՛չ երբեք՝ ԻՐ ՄԵՋ, մինչդեռ այսօր ամբողջ աշխարն է հասկացել հայերիս գլխավոր պրոբլեմը: Ժամանակն է՝ ՄԵՐՆ ՈՒՐԻՇ Է սնապարծ կարգախոսի կողքին ավելացնենք նաև՝ ՄԵՆՔ ՈՒՐԻՇԻՆԸ և լրջով մտածենք մեր ձեռքն առնել սեփական ճակարագիրը...

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել