Araratnews.am-ը գրում է.
Գերմանիայի հյուսիսում գտնվող բարձրահարկ շենքում տեղի է ունեցել պայթյուն: Պայթյունը գրանցվել է Իտցեխո քաղաքում, որը գտնվում է Շլեզվիգ-Գոլթշտեյն նահանգում՝ առավոտյան 09:00-ին: Պատճառներն առայժմ հայտնի չեն: Հավանական է համարվում գազատարի պայթյունը: Շենքում բնակվել է 11 մարդ:
Այս պահին հայտնի է, որ մահացել է առնվազն մեկ մարդ, մի քանի հոգի գտնվում են ծանր վիճակում: Պայթյունից հարևան շենքերում կոտրվել են պատուհաններ: Իսկ շենքը վերածվել է փլատակների: Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



