Դուք կարդացե՞լ եք «Հոբիթը» և «Մատանիների տիրակալը» և մի քանի անգամ տեսե՞լ եք այս կինոնկարները: Շեդոուֆոքսը ձեր ամենասիրելի մտացածին ձի՞ն է: Դուք ծա՞նր եք տանում, որ Թոմ Բոմբադիլը դուրս է մնացել Փիթեր Ջեքսոնի «Մատանու եղբայրությունից»: Եթե դուք այս հարցերին «այո» եք պատասխանել, ուրեմն այս հոդվածը հենց ձեզ համար է, իսկ եթե դուք դեռ չեք կողմնորոշվել, թե ինչ պատասխանել, առավել ևս:
1. Արվենը Արագորնի զարմիկն է:
Արագորնը Էլրոսի՝ Էլրոնդի եղբոր հետնորդն է: Էլրոնդն ու Էլրոսը «կիսաէլֆեր» կոչվող ռասայից էին: Նրանք կարող էին ընտրություն կատարել մարդկային կյանքի և էլֆերի կյանքի միջև: Էլրոսը ընտրեց առաջին տարբերակը և որոշեց ապրել մահկանացուի կյանքով, իսկ Էլրոնդը իբրև անմահ էլֆ հաստատվեց Ռիվենդելում: Այս պատճառով էլ Արագորնը ապրեց շատ ավելի երկար, քան սովորական մարդիկ: Ահա թե ինչու Էլրոնդը նրան թույլ տվեց էլֆերի հետ սերտորեն շփվել և էմմոյական հարաբերություն ունենալ իր աղջկա հետ:
2. Թրանդուիլի հայրը այն էլֆն էր, ում վրա էր ընկած Դոլ Գուլդուրը լքելու պատասխանատվությունը, մինչև իշխանության եկավ Սաուրոնը:

Նրանք լքեցին Դոլ Գուլդուրը, որովհետև նրանց և Լորիենի ու Մորիայի միջև տարածքային վեճեր էին ծագել: «Սիլմարիլիոնը» գրքի մեջ շատ են արծարծվում էլֆերի հարաբերությունները: Այսպիսով՝ պետք չէ միամիտ գտնվել ու հավատալ, որ նրանք այնպիսի գերմարդկային էակներ են, ում մոտ երբեք վեճեր չեն ծագում: Google-ում մուտքագրեք Kinslaying Silmarillion բառերը և կհամոզվեք, որ նրանք իրար հաճախ են սպանում:
3. Լեգոլասը գուցե չուներ այնպիսի երկար ու փարթամ շեկ խոպոպները, ինչպիսի ուներ Օրլանդո Բլումը:

Մենք լավ գիտենք, որ Լեգոլասի հայրը՝ Թրանդուիլը, ոսկեծամ էր (ինչպես և գրքում նկարագրված մնացած էլֆերի մեծամասնությունը), սակայն Թոլքինը երբեք մանրամասնորեն չի բնութագրել նրա արտաքինը: Ինչո՞ւ նա պետք է մանրամասներ, թե ինչպիսի տեսք ուներ ամեն մի պատահած էլֆը և լռեր Վուդլենդում ծնված գլխավոր նետաձիգի մասին: Կա այնպիսի տեսակետ, որ իրականում Լեգոլասը կարմրահեր է:
4. Էլֆական երեք մատանիները՝ Նենյան, Նարյան և Վիլյան, Սաուրոնի կողմից չեն կեղծվել: Դրանք կեղծողը Կելեբրիմոր անունով էլֆ-տիրակալն էր:

Նա նաև օգնել է Սաուրոնին իշխանության մյուս մատանիների հարցում: Բացառություն է կազմում միայն համար առաջին մատանին: Կելեմբրիմբորը մտածել է. «Ես չեմ վստահում Սաուրոն անունով այս մարդուն: Ուստի, ես կօգնեմ նրան ձեռք բերել թզուկների և մարդկանց մատանիները, սակայն ինչ վերաբերում է իմ ժողովրդի մատանիներին, ես դրանք Սաուրոնից գաղտնի կկեղծեմ»:
5. Կելեբրիմբորը ստեղծել է այն դուռը, որը տանում է դեպի Մորիայի հանքերը:

Դարպասից երևում են Ֆեանորի յոթ որդիների աստղերը: Նրանք սպանել են մի շարք էլֆերի: Ֆեանորը շատ կարևոր էլֆ էր, ով ստեղծել էր երեք սիլմարիլներին և պալանտիրներին: Փիթեր Ջեքսոնը ճիշտ է վարվել, որ կինոնկարում պատկերել է այդ դուռը:
6. Դուրինի Բեյնը հավանաբար թևեր ուներ:

Հնարավոր է, որ նա մոռացել է օգտագործել իր թևերը: Նա իր ազգի ոչ ամենավառ, ոչ էլ ամենասարսափելի ներկայացուցիչը չէր: «Սիլմարիլիոնը» գրքում նկարագրված է, թե ինչպես բալրոգների տիրակալ Գոթմոգը բալրոգների, օրկերի և վիշապների կատաղի բանակ ուղարկեց հանուն Մելկոր անունով չարագործի:
7. 5 հրաշագործները մայար ռասայից են: Նրանք կարող են կերպարանափոխվել:

Սա նշանակում է, որ Գենդալֆը միշտ չէ, որ Իեն Մակքելենի տեսքն ունի:
8. Սաուրոնը Միջին Երկրի ամենամեծ չարիքը չէ:

Նա ժամանակին Մելկորի վասալն էր, ով այնուրներից էր: Քվենյայից թարգմանաբար «Այնուր» նշանակում է «սրբեր»: Մելկորը սատանա է: Վալարները (այն այնուրները, որոնք նյութական աշխարհ են մուտք գործել) Գենդոլֆին և մյուս հրաշագործներին ուղարկել են Միջին Երկիր, որպեսզի նրանք պաշտպանեն այն Սաուրոնից, ով իրագործում էր Մելկորի չար ծրագիրը:
Զվարճալի փաստ. Դուրինի Բեյնը, ամենայն հավանականությամբ, մայարներից է, ում Մերկորը կաշառել է:
9. Շելոբը սովորական սարդ չէ:

Նա Ունգոլիանթի դուստրն է: Ունգոլիանթը մի տարօրինակ ոգի է, ով լի է չարությամբ և նախընտրում է սարդի տեսք ընդունել: Մերկորի հետ շրջելով Ունգոլիանթը շատ ժամանակ է ծախսել: Միջին Երկրի բոլոր մեծ սարդերը նրանից են սերում. նա խաչասերվում էր սովորական սարդերի հետ, ապա ուտում այդ հարաբերությունների արդյունքում ծնված սարդերին: Սարդերի խաչասերման գործընթացը գրքում մանրամասնորեն նկարագրված չէ:
10. «Սիլմարիլիոնը» բավականին բարդ է գրված և կարող է շփոթեցնող լինել:

Քանի որ «Սիլմարիլիոնի» հեղինակի մահից հետո նրա որդին է կազմել այդ գիրքը, դրանում զետեղված տեղեկությունները տարբերվում են Թոլքինի այլ գրվածքներում առկա տեղեկություններից (օրինակ` օրկերի ծագման մասին հակասող տեղեկություններ կան): Սա նշանակում է, որ ինչ էլ որ մենք ասենք «Սիլմարիլիոնի» մասին, մեզ կարող են սխալ հանել:



